Նորություններ

14.05.2024

Հաստատվել է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների ապրանքների ծագումը որոշելու կանոնների նոր խմբագրությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության սակագնային պրեֆերենիաների միասնական համակարգի օգտատեր՝ զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների ապրանքների ծագումը որոշելու կանոններն արդիականացնելու մասին։

Թարմացված խմբագրությունը պարունակում է համալիր փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման կարգի կատարելագործում, ներմուծողների կողմից սակագնային պրեֆերենցիաներ ստանալու պայմանների պարզեցում, շահառու երկրների հետ վարչական համագործակցության մասին դրույթների օպտիմալացում, ինչպես նաև հինգ տարվա ընթացքում ձևավորված իրավակիրառ պրակտիկան հաշվի առնելով նախապատրաստված մի շարք այլ փոփոխություններ:

Մասնավորապես, մշտական հիմունքներով ամրագրվում է սակագնային պրեֆերենցիաներ ստանալուն հավակնող ապրանքների ծագումը փաստաթղթի բնօրինակի փոխարեն դրա պատճենով հաստատելու հնարավորությունը։ Բացի այդ, վերացվել է ապրանքները բացառապես ԵԱՏՄ սակագնային պրեֆերենցիաների միասնական համակարգից օգտվող երկրներում գրանցված անձանցից պարտադիր ձեռք բերելու պահանջը։

«Ընդունված որոշումը Միությունում կիրառվող կանոնները առևտրի ժամանակակից պայմաններին հարմարեցնելու և մատակարարվող ապրանքների պրեֆերենցիալ ծագումը ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հաստատելու հետ կապված առկա դժվարությունները նվազագույնի հասցնելու գործուն միջոց է», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա հավելել է, որ նշված փոփոխությունները նաև ամենաքիչ զարգացած երկրներին աջակցելու միջոցների իրականացման ուղղությամբ Միության հետևողական աշխատանքի շարունակությունն են, որոնց անհրաժեշտությունը պարբերաբար քննարկվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հարթակում։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։ 

Տեղեկանք

Զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների ապրանքների ծագումը որոշելու կանոնները հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի № 60 որոշմամբ։

ԵԱՏՄ սակագնային պրեֆերենցիաների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկերը սահմանված են Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի № 130 որոշմամբ:

Այն ապրանքների ցանկը, որոնց համար սակագնային պրեֆերենցիաներ են տրամադրվում, հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի № 8 որոշմամբ։