Ընդունված փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքների հետագա կազմակերպման համար անդամ պետությունները հաստատել են կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման միասնական կանոնների և առաջնահերթությունների մշակման անհրաժեշտությունը։
«Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները ընդունել են Հանձնաժողովին նոր լիազորություններ տալու անհրաժեշտությունը՝ նախագծերի հետ աշխատանքին ուղղված գործունեությունը վերազգային մակարդակով կազմակերպելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ Միևնույն ժամանակ, մեզ համար առանցքային առաջնահերթություն են երեք և ավելի կողմերի մասնակցությունը նախագծում, կոոպերացիոն շղթայում ավելացված արժեքի ձևավորումը, ֆինանսական արդյունավետությունն ու կայունությունը, փոխադարձ առևտրի և ներդրումների օբյեկտների աճը»,- ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
Այս ուղղությամբ հետագա աշխատանքի պլաններին համապատասխան՝ 2023 թվականի ընթացքում կքննարկվեն ԵՏՀ նոր լիազորությունների , ֆինանսավորման կարգի մշակման ու ընդունման, կոոպերացիոն նախագծերի իրականացման միասնական չափանիշների և ոլորտների հաստատման, ֆինանսավորման մանրամասն մեխանիզմի և մի շարք այլ հարցեր:
«Սա մեզ թույլ կտա տնտեսության իրական հատվածում դուրս գալ ինտեգրման նոր մակարդակ», - եզրափակել է ԵՏՀ նախարարը։