Նորություններ

12.04.2024 (Обновлено: 17.04.2024 10:49)

ԵԱՏՄ-ում ընդունվել են Դեղ արտադրողների դեղագործական հսկողության համակարգերի դեղագործական ստուգումների իրականացման միասնական կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ապրիլի 12-ի նիստում լրացրել է ԵՏՀ խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 83 որոշումը Եվրասիական տնտեսական միության դեղագործական հսկողության պատշաճ պրակտիկայի կանոնների պահանջներին համապատասխանության դեղագործական ստուգումների իրականացման կանոններով։

ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշել է. «Փոփոխություններն ուղղված են Միության դեղագործական շուկայում «օգուտ — ռիսկ» հարաբերակցության ապացուցված դրական պրոֆիլ ունեցող դեղորայքային պատրաստուկների շրջանառության պահպանման և հանրային առողջությանն ու բնակչության բարեկեցության համար սպառնալիք ներկայացնող դեղերի շրջանառությունից և արտադրությունից բացառելուն»:

Ներկայում Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինները իրականացնում են դեղորայքային պատրաստուկների գրանցման վկայական ունեցողների դեղագործական հսկողության համակարգի ստուգում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Սա նախադրյալներ է ստեղծում դեղագործական հսկողության համակարգի դեղագործական ստուգումների իրականացման տարբեր մոտեցումների կիրառման և ԵԱՏՄ առանձին երկրներում նման ստուգումների արդյունքների հնարավոր չճանաչման համար։

ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված փաստաթուղթը միատեսակ մոտեցումներ է սահմանում դեղագործական հսկողության համակարգերի ստուգումների իրականացման ընթացակարգերի և անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության նկատմամբ։ Բացառվում է անդամ պետությունների յուրաքանչյուր տեսչության կողմից դեղ արտադրողների կրկնակի (կրկնվող) ստուգումների իրականացումը, ինչը թույլ կտա օպտիմալացնել տեսչական ռեսուրսները:

Դեղագործական հսկողությունների համակարգի դեղագործական ստուգումների իրականացման կանոնները ներդաշնակեցված են Եվրոպական կանոնների արդիական խմբագրությանը և հիմնված են Միության դեղագործական շուկայում շրջանառվող դեղամիջոցմերի անվտանգության և արդյունավետության իրական խնդիրների գնահատման փորձի ամփոփման և օգտագործման վրա: