Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է հաշվետվությունը ֆինանսական շուկայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին։
Օրենսդրության ներդաշնակեցման միջոցներն իրականացվում են ֆինանսական շուկայի երեք հատվածներում (բանկային, ապահովագրական, արժեթղթերի շուկա)՝ 2020 թվականի նոյեմբերին ընդունված Ներդաշնակեցման պլանին համապատասխան։
Ընդհանուր առմամբ, աշխատանքն իրականացվում է Ներդաշնակեցման պլանին համապատասխան, միջոցառումները կատարվում են զուգահեռ ռեժիմով։ Տվյալ պլանի համաձայն՝ բանկային և ապահովագրական ոլորտներում օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքը պետք է ավարտվի 2025 թվականին, իսկ արժեթղթերի շուկայի հատվածում՝ 2029 թվականին։
Կատարված աշխատանքների շրջանակում նախապատրաստվել են մի շարք միջազգային համաձայնագրերի նախագծեր, որոնցով նախատեսվում է ապահովել բորսայական աճուրդների անդրսահմանային հասանելիությունը արժեթղթերի և բրոքերների/դիլերների համար, ինչպես նաև ներդնել ստանդարտացված լիցենզիայի ինստիտուտը։