Նորություններ

02.03.2023 (Обновлено: 07.03.2023 16:40)

ԵԱՏՄ-ում շարունակվում են աշխատանքները բնական մենաշնորհների ոլորտում միասնական սկզբունքների և կանոնների իրականացման ուղղությամբ

Մարտի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորությամբ կայացած Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում համաձայնեցվել է փաստաթղթի նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեությունը կարգավորող միասնական սկզբունքների և կանոնների իրականացումն ապահովող փաստաթղթի նախագիծը:
Բնական մենաշնորհների ոլորտի ճանապարհային քարտեզով նախատեսված փաստաթուղթը մշակվել է Հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ երկրների կարգավորող մարմինների փորձագետների հետ համատեղ և նպատակաուղղված է Միության մասին պայմանագրի N 20 հավելվածով նախատեսված սկզբունքների և կանոնների միատեսակ կիրառման ապահովմանը:

Նիստում հաստատվել է 2022 թվականի բնական մենաշնորհների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության նախագիծը։ Փաստաթղթում տեղեկություններ են արտացոլված անդամ պետությունների ընդունված և գործող նորմատիվ իրավական ակտերի, ԵԱՏՄ երկրների կարգավորող մարմինների գործունեության, ինչպես նաև բնական մենաշնորհների ոլորտներում օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ Միության պետությունների կողմից իրականացվող միջոցառումների մասին։ 2023 թվականի մայիսին փաստաթուղթը կներկայացվի ԵԱՏՄ երկրների ղեկավարներին։

Տեղեկանք

Բնական մենաշնորհների ոլորտում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հաջորդականությունը որոշելու ճանապարհային քարտեզը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի կողմից 2017 թվականի դեկտեմբերին։