Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին ապրանքների առանձին տեսակների դասակարգման հիմնախնդիրները քննարկվել են ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Նուրլան Բայնազարովի գլխավորությամբ:
Փորձագետները շարունակել են քննարկել խնդրահարույց հարցերը, որոնք ծագել են շինարարական (տեխնիկական) ֆենի, ինչպես նաև հողմային էլեկտրագեներատորային կայանքի թիակի (թիակի նախապատրաստվածքի) դասակարգման ժամանակ։
Քննարկվել են Միության պետության մաքսային մարմնի կողմից Հանձնաժողով ուղարկվող փաստաթղթերի փաթեթի ձևավորման համար անհրաժեշտ՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին որոշումները Հանձնաժողովի կողմից նախապատրաստելու կարգում կատարվող փոփոխությունները: