Նորություններ

22.09.2022

ԵԱՏՄ-ում կատարելագործում են սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները

«Սպառողի և ձեռնարկատիրոջ շահերի հավասարակշռության հասնելն այսօրվա ծանր տնտեսական պայմաններում բնակչության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների և Հանձնաժողովի համատեղ աշխատանքի հիմնական նպատակներից մեկն է»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում։ 

Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները ներառում են սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մի ամբողջ համալիր։ Փաստաթուղթը Միության երկրներին թույլ տվեց ժամանակին միավորել ջանքերը՝ ժամանակակից պայմաններում քաղաքացիների շահերի պաշտպանությանն առնչվող արդյունավետ որոշումներ կայացնելով։ Ինչպես նշեցին նիստի մասնակիցները, բնակչության իրավագրագիտության բարձրացման, զուգահեռ ներմուծման պայմաններում ապրանքների ու ծառայությունների որակի և անվտանգության նկատմամբ սպառողների իրավունքների ապահովման, էլեկտրոնային առևտրի բուռն զարգացման, հաշվարկների թվայնացման հարցերը առանձնահատուկ նշանակություն են ստանում։

Հենց այս ուղղություններն են որոշիչ լինելու 2023 թվականին Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների ծրագրի իրականացման ժամանակ։ «Այս ծրագրի գլխավոր նպատակները բարեխիղճ բիզնեսի զարգացման համար պայմաններ ստեղծելն է և միևնույն ժամանակ, վարչական բեռի նվազեցման ֆոնին, քաղաքացիների սպառողական իրավունքները պաշտպանելը՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ կարգավորիչ միջոցները ապրանքների պատշաճ որակի և անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը: 
Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված նվազագույն անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների ցանկը՝ վերջիններս հասարակության և բիզնեսի շահերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով ժամանակավոր տնտեսական միջոցառումների կառուցվածքում ներառելու համար։ Ներկայացվել են մի շարք խոստումնալից առաջարկներ, այդ թվում՝ ուղղված Հանձնաժողովի հանձնարարականների արդյունավետության գնահատմանը, Միության երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի վրա դրանց ազդեցության գնահատման և հետագա արդիականացման համար:

Նախանշվել են սննդամթերքի սննդային արժեքի մասին սպառողների իրազեկման արդյունավետության բարձրացման խնդիրների ուսումնասիրության ծրագրեր։ Հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել մի շարք հանդիպումներ և կոնֆերանսներ՝ նվիրված ԵԱՏՄ պետություններում բնակչության և բիզնեսի սպառողական գրագիտության բարձրացման հարցերին՝ հասարակական միավորումների և գիտության ներգրավմամբ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Միությանը կից դիտորդ պետությունների հետ ԵԱՏՄ երկրների համագործակցության հետագա զարգացման հարցերին։ Վիկտոր Նազարենկոյի խոսքով՝ ԵՏՀ և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2021-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանը հաջողությամբ իրականացվում է։ Քննարկելով հետագա փոխգործակցության հնարավորությունները, նիստի մասնակիցները պաշտպանել են Ուզբեկստանի Հանրապետության Հակամենաշնորհային կոմիտեին կից Սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության նախաձեռնությունը՝ մինչև տարեվերջ Միության երկրների շահագրգիռ լիազոր մարմինների ներգրավմամբ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով սեմինար անցկացնելու մասին։

Տեղեկանք

Խորհրդատվական կոմիտեի նիստը կայացել է ընդլայնված ձևաչափով՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԵԱՏՄ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների, Միությանը կից դիտորդ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։