2022 թվականի մարտին Հանձնաժողովի և ՄԳԻՄՕ-ի միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր։
«Մեր համագործակցության ծրագրի շրջանակներում մեծ աշխատանք է տարվում եվրասիական տնտեսական ինտեգրման թեմայով մասնագիտացված մագիստրոսական ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ Ցանցային մոդուլային սկզբունքով դրա իրականացման համար ՄԳԻՄՕ-ի հիման վրա կստեղծվի կոնսորցիում` պարիտետային հիմունքներով Միության երկրների շահագրգիռ գործընկեր բուհերի ներգրավմամբ: Այսօրվա դրությամբ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծին Հայաստանի, Բելառուսի (Բելառուսի պետական համալսարան) և Ղրղզստանի (Կ. Դիմաբնաևի անվ. դիվանագիտական ակադեմիա) առաջատար բուհերի մասնակցության մասին: Կադրերի նախապատրաստումը պետք է սկսվի 2023 թվականին», - իր ելույթում նշել է Վլադիմիր Կովալյովը։
Նախատեսվում է, որ կոնսորցիումի գործունեությունը հեռանկարում հիմք կհանդիսանա Միության երկրների պետական կառավարման մարմիններում եվրասիական թեմաներով աշխատանքներին արդեն իսկ ներգրավված մասնագետների մասնագիտական նախապատրաստման համար, ինչպես նաև նրանց, ովքեր կցանկանան կապել իրենց մասնագիտական գործունեությունը Հանձնաժողովում և այլ մասնագիտացված կազմակերպություններում աշխատանքի հետ: Ուսուցումը կկառուցվի նախագծային մոտեցման հիման վրա՝ ԵՏՀ դասախոս-պրակտիկ մասնագետների մասնակցությամբ, ուսանողներին հնարավորություն կտրվի ստաժավորում անցնել Հանձնաժողովում, իսկ դիպլոմային աշխատանքները նախատեսվում է նվիրել Եվրասիական տնտեսական միության օրակարգի արդիական խնդիրներին: Վլադիմիր Կովալյովն ընդգծել է, որ «սա թույլ կտա ապահովել ԵԱՏՄ-ի համար մասնագետների պատրաստման որակապես նոր մոտեցում։ Դրա հիման վրա ապագայում կարող է գործարկվել լիամասշտաբ կադրային հարթակ»։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդականն իր ելույթի ընթացքում ներկաներին հանգամանորեն ծանոթացրել է Եվրասիական տնտեսական միության ինստիտուցիոնալ և իրավական համակարգին, ներկայացրել ԵԱՏՄ զարգացման խնդրահարույց և հեռանկարային հարցերը՝ հաշվի առնելով արդի միջազգային իրավիճակը։ Ուշադրության կենտրոնում էր նաև Մեծ եվրասիական գործընկերության թեման և ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցության նոր ուղղությունները՝ կրթությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը և այլն, որը նախատեսված է Ռազմավարություն-2025-ում։
Համալսարան կատարած այցի ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և ՄԳԻՄՕ-ի միջև համագործակցության ծրագրի իրականացման ասպեկտները, համալսարանական համայնքի առաջարկները եվրասիական ինտեգրման ակտիվացման վերաբերյալ, որոնք կարող են մշակվել Միության մարմիններում Ռուսաստանի նախագահության տարվա ընթացքում:
«Մենք ռացիոնալ ենք համարում, որ ինտեգրման նոր ուղղությունները պետք է ծնվեն ոչ թե պետական աշխատասենյակներում, այլ մասնագիտական համայնքներում, ակադեմիական լսարաններում և ուսանողների համատեղ աշխատանքային տարածքներում: Մենք կցանկանայինք երիտասարդներին գրավել եվրասիական թեմատիկայով՝ դրանով իսկ մեր Միությունը դարձնելով բնական և հարմարավետ միջավայր կյանքի և անձնային զարգացման համար»,- ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդականը։
Հատուկ ուշադրություն է դարձվել հոկտեմբերի 13-ից 14-ը ՄԳԻՄՕ-ում կայացած Ռուսաստանի միջազգային հետազոտությունների ընկերակցության 14-րդ կոնվենտի արդյունքներին, որի ընթացքում անցկացվել է «Ժամանակակից կրթությունը ԵԱՏՄ-ում. միջազգային չափում» խորագրով պրոֆիլային նստաշրջանը։