Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում 2022-2023 թվականների ընթացքում արգելքների վերացման և բացառումների ու սահմանափակումների կրճատման հետ կապված իրավիճակը։
Այսպես, 2022 թվականից ԵԱՏՄ ներքին շուկայում վերացվել է 15 արգելք, արգելքների նշաններով 10 խոչընդոտ, 3 սահմանափակում և 2 բացառում։
Հաշտարարական ընթացակարգերի կիրառման դրական պրակտիկայի շնորհիվ արգելքների վերացման միջին ժամկետը 2022 թվականին զգալիորեն կրճատվել է և կազմել 8.2 ամիս, իսկ արգելքների նշաններով խոչընդոտների դեպքում՝ 4.7 ամիս, մինչդեռ 2021 թվականին ժամկետները կազմել են, համապատասխանաբար, 48 և 11 ամիս։
Աշխատանքի ուժեղացմանը նպաստել են ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների որակավորման և արգելքներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանության նորացված խմբագրությունում ամրագրված մոտեցումները: Նորարարությունները, մասնավորապես, նախատեսում են խոչընդոտների դիտարկման օպտիմալացված ժամկետներ և կատարելագործման մեխանիզմ, դրանց վերացված ճանաչելու լրամշակված կարգեր, ինչպես նաև Միության ներքին շուկայում արգելքների նշանների առկայության հետ կապված իրավիճակների կարգավորմանն ուղղված հաշտարարության ընթացակարգ:
Սահմանափակումների գրանցամատյանը պարունակում է 34 սահմանափակում։ Հանձնաժողովի նախնական հաշվարկներով՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է վերացնել 18 սահմանափակում (ընդհանուր թվի 53%-ը)։
Բացի այդ, ակտիվացել են բացառումների համակարգման աշխատանքները։ Մինչև 2028 թվականը բացառությունների վերացմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքը կկենտրոնանա ՍԲՍ միջոցների, տեխնիկական կարգավորման, ֆինանսական շուկաների, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման, աշխատանքային միգրացիայի, մաքսասակագնային կարգավորման, ագրոարդյունաբերական քաղաքականության ոլորտների վրա:
Կատարված վերլուծությունների հիման վրա Հանձնաժողովը պատրաստել է անդամ պետությունների առանձին վարկանիշների ձևավորման մեթոդիկա։
Միության երկրներում հայտնաբերված և վերացված արգելքների և արգելքների նշաններով խոչընդոտների (ԱՆԽ) մասին տվյալների օգնությամբ ստացվել են առանձին վարկանիշներ, որոնք ցույց են տալիս անդամ պետությունների արդյունավետության աստիճանը ԵԱՏՄ շրջանակներում չորս ազատությունների իրականացման հարցում:
Անդամ պետությունների վարկանիշն ըստ հայտնաբերված արգելքների և ԱՆԽ-ի քանակի (2016-2023 թթ. ժամանակահատվածում)
Տեղեկանք
ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների որակավորման և խոչընդոտներն ու սահմանափակումները վերացված ճանաչելու մեթոդաբանությունը հաստատվել է ԵՏՀ կոլեգիայի կողմից 2023 թվականի մարտի 28-ին։
Արգելքները Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի և անդամ պետությունների շուկաներ նրանց մուտքի խոչընդոտներն են, որոնք առաջանում են անդամ պետությունների օրենսդրության գործող կամ ընդունված, բայց ուժի մեջ չմտած նորմերի կամ անդամ պետություններում ձևավորված իրավակիրառ պրակտիկայի՝ Միության իրավունքին չհամապատասխանելու հետևանքով։
Սահմանափակումները Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի և անդամ պետությունների շուկաներ նրանց մուտքի խոչընդոտներն են, որոնք առաջացել են տնտեսական հարաբերությունների, որոնց զարգացումը նախատեսված է Միության իրավունքով՝ իրավական կարգավորման բացակայության հետևանքով։
Բացառումները Միության իրավունքով նախատեսված բացառումները (շեղումները)՝ անդամ պետության կողմից Միության ներքին շուկայի գործունեության ընդհանուր կանոնները չկիրառելու մասով։
ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտի մասին հայտնելու և այս ոլորտում ԵՏՀ աշխատանքի մասին սպառիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Ներքին շուկաների գործունեության պորտալը:
ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տեսադարան խոչընդոտների և դրանց վերացմանն ուղղված աշխատանքների մասին։