Նորություններ

30.01.2023 (Обновлено: 02.02.2023 14:55)

ԵԱՏՄ-ում գրանցվել է ակվակուլտուրաների արտադրանքի արտադրության և առևտրի աճ

Վերջին հինգ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում ակվակուլտուրաների արտադրությունն աճել է 1,7 անգամ։ Ընդ որում, առավելագույն աճը գրանցում են Ղրղզստանը՝ ավելի քան 5 անգամ, Ղազախստանը՝ գրեթե 4 անգամ, և Ռուսաստանի Դաշնությունը՝ 1,7 անգամ։ ԵԱՏՄ երկրների միջև ձկան և ձկնամթերքի փոխադարձ առևտրի ծավալն աճել է 1,6 անգամ։

Այս մասին «ԱԳՐՈՍ» տոհմաբուծության, կերերի, անասնաբուժության և անասնաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության և կերերի արտադրության համար նախատեսված տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում կայացած «Եվրասիական ակվակուլտուրա և ձկնաբուծական համալիրում ներդրումների նոր հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության ագրոարդյունաբերական քաղաքականության և միջպետական նախագծերի վարչության ղեկավար Մարիա Բայգոտը:

«Ակվակուլտուրան ռազմավարական ոլորտ է Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի համար, որը զգալի աճ է գրանցում և նաև խթան է հանդիսանում հարակից ոլորտների մի ամբողջ համալիրի համար, ինչպիսիք են՝ ռեսուրսների ապահովումը, մատակարարման, առևտրալոգիստիկ և իրացման գործունեությունը», - նշել է Մարիա Բայգոտը: 

ԵՏՀ ներկայացուցչի խոսքով՝ ոլորտի առավել դինամիկ աճ է նկատվում արժեքավոր ձկնատեսակների շուկայում, որտեղ առկա է մեծ կախվածություն ներմուծման մատակարարումներից։ Այս առումով նպատակահարմար է բարձրացնել տնկանյութի, կերերի և այլ ռեսուրսների ինքնաբավության մակարդակը Միության երկրների շահագրգիռ ընկերությունների կոոպերացիայի հիման վրա։

Համագործակցության հեռանկարային ուղղություն է ձկնաբուծության ոլորտի պահանջված մասնագետների նախապատրաստումը ԵԱՏՄ պետությունների բուհերի միջև համատեղ կրթական դասընթացի անցկացման միջոցով։


 Հանձնաժողովի ագրոարդյունաբերական բլոկը բաց է բիզնեսի, գիտության, ակվակուլտուրայի ոլորտի միավորումների շահագրգիռ փորձագետների հետ փոխգործակցության համար և պատրաստ է հարթակ տրամադրել արդի լուծումներ մշակելու համար։


Տեղեկանք


 «ԱԳՐՈՍ»-ը հեղինակավոր միջազգային ոլորտային ցուցահանդես է Ռուսաստանի և մերձավոր արտասահմանի պետությունների ագրոարդյունաբերական համալիրի մասնագետների համար, որն անցկացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության և առաջատար ոլորտային միավորումների ակտիվ մասնակցությամբ: Այս տարի ցուցահանդեսին իրենց լուծումներն են ներկայացրել ավելի քան 400 ընկերություն աշխարհի 20 երկրից։