Մարտի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Կանաչ հորիզոններ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության կայուն զարգացում» թեմայով կլոր սեղանը։
Միջոցառման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսությունում ածխածնային հարկի ներդրման հետևանքների վերլուծության և մոդելավորման մոտեցումները, կանաչ գյուղատնտեսության դերը ածխածնային հետքի նվազեցման գործում, օրգանական արտադրողների միջերկրային կոոպերացիայի հեռանկարները, պարարտանյութեր կիրառելիս ջերմոցային գազերի արտանետումների կարգավորումը և մի շարք այլ հարցեր։
Նաիրա Կարապետյանն իր խոսքում նշել է, որ ժամանակակից աշխարհում ԱԱՀ կայուն զարգացումն էլ ավելի արդիական է դառնում, քանի որ գյուղատնտեսությունն ուղղակիորեն կապված է բնական պաշարների օգտագործման հետ և էական ազդեցություն թ գործում շրջակա միջավայրի վրա։
«ԵԱՏՄ-ում հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ են գյուղատնտեսական և պարենային համակարգերի վերափոխումներ՝ հիմք ընդունելով համաձայնեցված գործողությունները և ոլորտի հարմարեցումը ընթացիկ իրողություններին», — ընդգծել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենը։