Նորություններ

27.04.2023

ԵՏՀ-ում քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը

Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր ապրիլի 26-ին քննարկել են ԱԱՀ հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ:

Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում 2018-2022 թվականների պետական քաղաքականության ակնարկը, որը բնութագրում է Միության համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրավական ապահովումը, ինտեգրացիոն գործընթացների իրականացման տնտեսական պայմանները: Փաստաթղթում արտացոլված են գյուղատնտեսական արտադրանքի և պարենի շրջանառության վերջին տարիների համար արդիական հարցեր, ներառյալ Միության շուկայում առկա խոչընդոտներն ու բացառումները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման սահմանափակման ուղղությամբ ԵԱՏՄ և անդամ պետությունների մակարդակով ձեռնարկվող միջոցները: Ներկայացվել է գլոբալ ագրոպարենային համակարգի շրջանակներում անդամ պետությունների ներուժի գնահատումը, ինչպես նաև առաջարկներ անդամ պետությունների ագրոարդյունաբերական ոլորտում միջպետական համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ:

Կողմերի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովվածության հարցին։ Կատարված մշտադիտարկման արդյունքներով 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 91,6%։ Այնպիսի ապրանքների մասով, ինչպիսիք են հացահատիկը, բուսական յուղերը և խոզի միսը, Միության երկրները ոչ միայն բավարարում են բնակչության պահանջարկը սեփական արտադրության հաշվին, այլև ունեն արտահանման ներուժ։ Միաժամանակ, զգալի պակասորդ է պահպանվում մրգի և հատապտուղների մասով՝ 48,1%։ Մշտադիտարկման արդյունքները շահագրգիռ օգտվողներին հասանելի են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգում: 

Բացի այդ, նիստի մասնակիցները կողմ են արտահայտվել 2020 թվականին Հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ հաստատված Մթերատվության կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայում փոփոխություններ կատարելու հարցին։ Խոսքը մթերատվության կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների ընտրասերվող հատկանիշների ցանկի ընդլայնման, դրանց չափման կարգի և տոհմային արժեքի գնահատման գործընթացի մանրամասնման մասին է՝ հաշվի առնելով Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի հանձնարարականները (ըստ արտակազմվածքի, վերարտադրողական ունակության և կուրծի առողջության):

«Կատարվող փոփոխությունները թույլ կտան համակողմանիորեն և ամբողջությամբ որոշել կենդանիների տոհմային արժեքն այն հատկանիշներով, որոնք առավելագույն ազդեցությունն են գործում կաթի և կաթնամթերքի արտադրության տնտեսական արդյունավետության վրա»,- նշել է Արտակ Քամալյանը։

 

Խորհրդատվական կոմիտեի անդամները մտքեր են փոխանակել նաև Միության երկրների միջև հողի բերրիության պահպանման և վերականգնման ոլորտում համագործակցության զարգացման շուրջ։ Հարցի արդիականությունը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրության հիմք հանդիսացող հողային ռեսուրսների վրա աճող մարդածին բեռնվածքով։ Մասնավորապես, ըստ ՖԱՕ-ի գնահատականների, հողի էրոզիան կարող է հանգեցնել մինչև 2050 թվականը գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության նվազմանը 10%-ով, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացման ներկայիս մակարդակը գնահատվում է 31%: