Նորություններ

21.03.2024

ԵՏՀ-ում նշել են Նաուրիզի տոնը

Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նշել են Նաուրիզի տոնը՝ մարդկության պատմության ամենահին տոներից մեկը։

Այս օրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վարչությունների ու բաժինների սովորական աշխատանքային միջավայրը զարդարվել է ազգային երգ ու պարով։

Տոնակատարության վայրում, որտեղ սովորաբար տեղի են ունենում գործնական հանդիպումներ, յուրդ էր տեղադրվել, դրվել էին վառ արևելյան գորգեր, ցուցադրվում էին Եվրասիայի ժողովուրդների ավանդույթներն ու սովորույթները։ Տոնի շատ մասնակիցներ գունագեղ ազգային զգեստներով էին։

Միջոցառման ընթացքում նաև ուտեստների համտես է տեղի ունեցել:

«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Նաուրիզի կապակցությամբ: Այսօր մենք միասին ինտեգրացիոն միավորում ենք կառուցում, որը հիմնված է հինգ պետության հավասարության, բարեկամության և տնտեսական շահի սկզբունքների վրա։ Թող մեր բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ», - Միջոցառման հյուրերին մաղթել է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

 

2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ը ճանաչեց Նավրուզի միջազգային օր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2009 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ տոնն ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Տարբեր երկրներում տոնի անվանումները տարբեր են՝ Նոորուզ, Նաուրիզ, Նովրուզ, Նաուրուզ, Նոուրուզ։