Ցանկը նպաստելու է մասնագիտական ստանդարտները մշակելիս՝ մոտեցումների ներդաշնակեցմանը (այն պետություններում, որտեղ դրանք դեռ պետք է մշակվեն), ինչպես նաև դրանց ակտուալացման ժամանակ մասնագիտական ստանդարտների բովանդակության մերձեցմանը (այն երկներում, որտեղ դրանք արդեն ընդունվել են)։
Ներկայումս մասնագիտական ստանդարտները գործում են Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։ ԵԱՏՄ մյուս պետություններում մասնագիտական ստանդարտների և որակավորումների շրջանակների մշակումը գտնվում է ձևավորման փուլում։
Համապատասխան տեղեկատվական բազայի ստեղծման մասին որոշումը ընդունվել է անդամ պետությունների տրանսպորտի և կրթության ոլորտում լիազորված մարմինների ներկայացուցիչներին ընդգրկող՝ կադրային ներուժի զարգացման հարցերով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում։