Նոյեմբերի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած Մակրոտնտեսական քաղաքականության խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները քննարկել են Ռազմավարություն-2025-ի իրականացման հարցերը, մասնավորապես, մինչև 2035 թվականը տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների, ԵԱՏՄ-ում կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի նախապատրաստումը և անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի մասին զեկույցը:
«Մենք կառուցվածքային փոփոխությունների բարդ իրավիճակ ենք ապրում. թե համաշխարհային տնտեսությունում, թե մեր տնտեսություններում տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ տեղաշարժեր։ Բայց, չնայած բոլոր արտաքին ցնցումներին, մեր իշխանություններին հաջողվել է մակրոտնտեսական կայունություն պահպանել»,- նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։
Քննարկվել են նաև ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկման արդյունքներից երևում է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ պետությունների մեծ մասում նկատվել է բյուջեի և պարտքի ցուցանիշների բարելավում։ Միաժամանակ, արտաքին անբարենպաստ գործոնների պատճառով ԵԱՏՄ որոշ երկրներում սեպտեմբերին գերազանցվել են գնաճի քանակական սահմանափակումները։
Կոմիտեի անդամները համաձայնության են եկել տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները ԵԱՏՄ պետությունների կողմից գերազանցման դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման և ձեռնարկման կանոնների կատարելագործման առանձին առաջարկներ։
Խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի ապրիլին հեռակա ձևաչափով: