Նորություններ

10.07.2024

Հանձնաժողովում քննարկել են Ապրանքների հայտարարագրի գրանցման կամ գրանցումից հրաժարման ձևակերպման նոր կարգը

Հուլիսի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստը։

Փորձագետները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի և փոխադրամիջոցի հայտարարագրի գրանցման կամ գրանցումից հրաժարման ձևակերպման կարգի նոր խմբագրության հետ կապված մի շարք հարցեր։

Այս կարգը ԵՏՀ նոր համալիր ակտ է, որը հաշվի է առնում ինչպես էլեկտրոնային հայտարարագրման գերակայությունը, այնպես էլ առանց մաքսային պաշտոնատար անձի մասնակցության մաքսային հայտարարագրերի գրանցում իրականացնելու կամ գրանցումից հրաժարվելու հնարավորությունը։

Բացի այդ, նիստում քննարկվել են ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների այլ առաջարկներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, բեռնարկղերի մասին տեղեկություններ նշելու առանձնահատկություններին։

Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան։