Նորություններ

01.10.2024

ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը պարգևատրել են «Կանաչ Եվրասիա» երկրորդ միջազգային կլիմայական մրցույթի հաղթողներին

Եվրասիական տնտեսական համաժողով-2024 ծրագրի շրջանակներում կայացել է «Կանաչ Եվրասիա» երկրորդ միջազգային կլիմայական մրցույթի հաղթողների և եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրումը. մրցույթը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» ԻՈԱԿ կողմից:

Արարողությանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Մրցույթի 15 տարբեր անվանակարգերում հաղթող ու եզրափակչի մասնակից են դարձել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Ինդոնեզիայի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության 57 լավագույն կլիմայական պրակտիկաները:

«Եվրասիական հեռանկար» հատուկ անվանակարգում, որում լրացուցիչ գնահատվում էր միջազգային կոոպերացիոն բաղադրիչը, հաղթող է ճանաչվել «ՏեխնոԳրուպՍերվիս» ՍՊԸ-ն Ղազախստանի Հանրապետությունից՝ «կանաչ» ֆինանսավորման գործիքների կիրառմամբ հողմային էլեկտրակայանների տեղադրման նախագծով։

Հաղթողների և եզրափակիչ փուլի մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում:

Այս տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 պրակտիկա 12 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Եգիպտոսից, Իրանից, Ինդոնեզիայից, Կամերունից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից: Մրցույթի գործընկերներն էին «Գազպրոմբանկ» ԲԸ, «Պրոմսվյազբանկ» ՀԲԸ և Անդրեյ Մելնիչենկոյի բարեգործական հիմնադրամը: