Նորություններ

21.03.2023

Փոփոխություններ են կատարվել էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է ֆիզիկական անձանց հասցեին որպես էքսպրես բեռ առաքվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային փաստաթղթի լրացման կարգի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները:

Հաստատված փոփոխությունները նախատեսում են ուղևորային մաքսային հայտարարագիրը էքսպրես բեռների համար նոր սյունակով լրացնելը և դրա լրացման կարգը։ Նոր սյունակում կնշվեն տեղեկություններ ապրանքների փաստացի գտնվելու վայրի մասին:

«Փոփոխություններն ուղղված են հեռահար թողարկման տեխնոլոգիայի արդյունավետ իրականացման համար ապրանքների գտնվելու վայրի որոշման հնարավորությանը, - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը: - Այս ամենը թույլ կտա օպտիմալացնել նշված կատեգորիայի բեռների ձևակերպման ընթացակարգը և նվազեցնել բիզնեսի ծախսերը»։

Նախագիծը էքսպրես բեռների մաքսային վարչարարության կատարելագործման և այս հարցի վերաբերյալ ժամանակակից իրավական բազայի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի մաքսային բլոկի կողմից կատարվող համալիր աշխատանքի տրամաբանական շարունակությունն է:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի
N 158 որոշմամբ հաստատվել են էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը և լրացման կարգը։