Փետրվարի 11-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության երկրներում ամբողջությամբ կամ մասամբ ապահովվում է Բժշկական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին բուժարտադրատեսակների համապատասխանության, դրանց մակնշմանը և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջների պահպանումը։
Փոփոխությունները նախատեսում են 2022-2023 թվականներին ընդունված ստանդարտների երեք նոր տարբերակի մասին տվյալների մուտքագրում, որոնք ավելի վաղ ներառվել են ցանկում։
Դրանք են ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 14155-2022 «Բժշկական արտադրատեսակների կլինիկական հետազոտություններ, որոնք իրականացվում են մարդու՝ որպես սուբյեկտի մասնակցությամբ: Պատշաճ կլինիկական պրակտիկա», ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 15223-1-2023 «Բժշկական արտադրատեսակներ: Արտադրողի կողմից տրամադրվող տեղեկատվության փոխանցման համար կիրառվող խորհրդանիշներ: Մաս 1. Հիմնական պահանջներ» և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 62366-1-2023 «Բժշկական արտադրատեսակներ: Մաս 1. Բժշկական արտադրատեսակների նախագծում՝ հաշվի առնելով շահագործման պիտանիությունը»: