Նորություններ

30.08.2023

Փոփոխություններ են կատարվել սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության տեխկանոնակարգում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը օգոստոսի 29-ի նիստում որոշում է ընդունել «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» տեխկանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին։

Փոփոխությունները մշակվել են Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան, սննդային հավելումների պահանջների, ինչպես նաև մսամթերքում ֆոսֆորաթթվի և սննդի ֆոսֆատների պարունակության մասով: Բացի այդ, հաշվի են առնվել սննդային հավելումների, բուրավետիչների, տեխնոլոգիական միջոցների անվտանգության ոլորտի միջազգային և եվրոպական օրենսդրությունում, այդ թվում՝ Կոդեքս Ալիմենտարիուսում կատարվող փոփոխությունները։

Փոփոխությունները համալիր փաստաթուղթ են, դրանք նախատեսում են տեխկանոնակարգի հինգ բաժնի և դրան կից 29 հավելվածի արդիականացում, ներառյալ սննդամթերքի համար թույլատրված սննդային հավելումների և բուրավետիչների համար թույլատրված համաբույրային նյութերի ցանկերը։

Փոփոխությունները, մասնավորապես, նախատեսում են՝

- թույլատրված սննդային հավելումների ցանկից արդիականությունը կորցրած 19 դիրքի հեռացում, ինչպես նաև լրացում 6 դիրքով.

- ֆերմենտային պատրաստուկների ցանկի և համաբույրային նյութերի ցանկի ընդլայնում.

- առանձին սննդային հավելումների կիրառման ոլորտի ճշգրտում և սննդային արտադրանքի խմբերի անվանումների խմբագրում, այդ թվում՝ հաշվի առնելով ժամանակակից անվանացանկը։

ԵՏՀ Խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։ Բիզնեսը նոր պահանջներին սահուն անցնելու համար մշակվել է տվյալ փոփոխությունների գործարկման կարգի մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ, որը 18 ամիս է նախատեսում նոր պահանջներին սահուն անցում կատարելու համար և 36 ամիս՝ մակնշման պահանջների հետ կապված անցում կատարելու համար։ Փաստաթուղթը կքննարկվի և կընդունվի սահմանված կարգով: