Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։ Հստակեցվել է տեխնիկական կանոնակարգի հայեցակարգային ապարատը, տեխնիկական փոփոխություններ են կատարվել կաթնամթերքի առանձին տեսակների նույնականացման, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշների մասով։
Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 360 օրացուցային օր հետո։
ԵՏՀ Խորհուրդը փոփոխություններ է կատարել «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։ Փոփոխությունների շրջանակներում թույլատրվում է մեծացնել կիսազույգ կոշիկի քաշը մանկամսուրային տարիքի երեխաների և նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները։ Տեխնիկական կանոնակարգի որոշ դրույթներ ճշգրտվել են իրավակիրառ պրակտիկայի հիման վրա՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները։
Տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելը նախատեսված է դրա ընդունման մասին ԵՏՀ Խորհրդի որոշումը հրապարակելուց կես տարի հետո (մոտավորապես 2023 թվականի ապրիլին)։