Նորություններ

06.02.2025

ԵԱՏՄ երկրների պետգնումներին մասնակցության հնարավորությունը երկարաձգվել է յոթ հազար արդյունաբերական ապրանքների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկարաձգել է ԵՏՀ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի № 105 որոշմամբ հաստատված Պետական (համայնքային) գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների (ԱԾԵ կանոններ) № 1-1 հավելվածի գործողության ժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Փաստաթուղթը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության պետությունների Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում ներառել ավելի քան յոթ հազար արդյունաբերական ապրանքներ պարունակող 258 ապրանքային անվանում ՍՏ-1 հավաստագրի տրամադրման հիման վրա։

ԱԾԵ կանոնները միասնական մոտեցում են սահմանում ԵԱՏՄ այն պետություններում պետգնումների համար ապրանքների ծագման երկրի որոշման և հաստատման հարցի կարգավորման համար, որտեղ առանձնաշնորհումներ են սահմանված հայրենական մատակարարների համար կամ սահմանափակումներ են ներդրված օտարերկրյա ապրանքների նկատմամբ։ ԱԾԵ կանոններն ուղղված են ներդրումային գրավչության և տեղայնացման մակարդակի բարձրացմանը, եվրասիական արտադրողների միջև կոոպերացիոն շփումների ընդլայնմանը:

ԵՏՀ պաշտոնական կայքում՝ «Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչություն» բաժնի «Հաճախակի տրվող հարցերի պատասխաններ» ներդիրում հրապարակված է տեղեկատվություն ապրանքի և դրա արտադրողի մասին տեղեկությունները ՊԱՄԳ-ում ներառելու կարգի, այդ տեղեկությունների ներառման հայտը Հանձնաժողովի կողմից քննարկելու ալգորիթմի մասին: