ԵՏՀ Խորհրդի անդամները Ղազախստանի Հանրապետության առաջարկով որոշում են ընդունել, որը օտարերկրյա արտադրողի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի թույլ է տալիս հանդես գալ որպես դիմող ԵԱՏՄ-ում ավտոմեքենաների հավաստագրման, ինչպես նաև համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության տարածման կամ երկարաձգման ժամանակ։
Միաժամանակ կասեցվել է «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին»
տեխնիկական կանոնակարգի այն նորմը, որին համապատասխան՝ ավտոմեքենայի կամ ավտոբաղադրիչների համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը դադարեցվում է դրանք ստացած արտադրողի ներկայացուցչի լիազորությունները հետ կանչելու դեպքում։
Ինչպես նշել է տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն, որոշումն ընդունվել է, այդ թվում՝ հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության նախկինում քննարկված առաջարկը, անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների շրջանակներում և այն հիմնախնդիրների օպերատիվ լուծման նպատակով, որոնք ներմուծողների մոտ առաջանում են նոր ավտոմեքենաներ և լրակազմողներ ներմուծելիս՝ կապված օտարերկրյա արտադրողների կողմից պատժամիջոցների տակ հայտնված երկրներում իրենց պաշտոնական ներկայացուցիչների լիազորությունների հետ կանչման հետ:
Սահմանված նորմի գործողության ժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։