Նորություններ

29.09.2023

Ուժի մեջ են մտնում «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխկանոնակարգի փոփոխությունները

Սեպտեմբերի 30-ից ուժի մեջ են մտնում «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգի փոփոխությունները։


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը 2023 թվականի օգոստոսի 29-ի № 89 որոշմամբ փոփոխություններ է կատարել է տեխնիկական կանոնակարգում՝ այն լրացնելով նավթի անձնագրի միասնական ձևով, որի առկայությունը նախատեսված է տեխկանոնակարգով, և անձնագրի լրացման կանոններով։ Հստակեցվել են անձնագրի ձևի հետ կապված տեխնիկական կանոնակարգի որոշ դրույթներ դրա պահանջների միատեսակ կիրառման համար։

Միասնական ձևին անցումն ապահովելու նպատակով մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը, այսինքն՝ ոչ միասնական ձևով ձևակերպված նավթի խմբաքանակների անձնագրերը վավերական են մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։

Փոփոխությունները նաև նախատեսում են, որ նավթի փորձարկումների պարբերականությունը սահմանվում է տեխկանոնակարի մեթոդների ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում:

Փոփոխություններն ապահովում են Միության տարածքում նավթի թողարկման և շրջանառության միասնական մոտեցումների ձևավորում, այդ թվում՝ փաստաթղթերի ձևակերպման մասով։