Դեկտեմբերի 11-ից ուժի մեջ են մտնում ցածր լարման սարքավորումների և տեխնիկական սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգերի փոփոխությունները։
Տեխնիկական կանոնակարգերի փոփոխություններն ուղղված են դրանց կիրառման ոլորտների հստակեցմանը, ԵԱՏՄ այլ ընդունված տեխնիկական կանոնակարգերի դրույթների կրկնման բացառմանը։
Մասնավորապես, «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի կիրառության ոլորտից բացառվում են գործածված (շահագործված) ցածր լարման սարքավորումները, ինչպես նաև ցածր լարման այնպիսի սարքավորումները, որոնք ընդգրկված են կիրառության ոլորտում և ենթակա են «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011) և «Պայթյոնավտանգ միջավայրում աշխատանքի համար սարքավորումների անվտանգության մասին»
(ՄՄ ՏԿ 012/2011) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հաստատման, բացառությամբ մալուխների, լարերի, քուղերի:
ԵԱՏՄ այլ տեխնիկական կանոնակարգերի կիրառության ոլորտում գտնվող արտադրանքի, որոնք այդ արտադրանքի համար էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջներ են սահմանում, ինչպես նաև գործածված (շահագործված) բժշկական արտադրատեսակների և տեխնիկական միջոցների վրա չի տարածվելու «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխնիկական կանոնակարգի գործողությունը:
Փոփոխությունները հստակեցնում են նաև տեխնիկական կանոնակարգերի հայեցակարգային ապարատը, արտադրանքի շահագործման փաստաթղթերում նշվող տեղեկությունների կազմերը և հավաստագրման ձևով տեխնիկական կանոնակարգերի անվտանգության պահանջներին համապատասխանության հաստատման ենթակա արտադրանքի ցանկերը:
Տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների անցումային շրջանները սահմանում են, որ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը ձևակերպված արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը վավեր են մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը:
Տեղեկանք
«Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի փոփոխություններն ընդունվել են ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի հունիսի 10-ի № 90 որոշմամբ։
«Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի փոփոխություններն ընդունվել են ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի հունիսի 10-ի № 91 որոշմամբ։