1996 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում: Աշխատել է «ՔՓՄՋ Արմենիա» ՓԲԸ-ի գործերի կառավարիչ, ACDI/VOCA ընկերության Երևանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող խորհրդատու:
2013 թվականից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական, Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի պետ:
2017 թվականից՝ Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի խորհրդական, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի աշխատակազմի ղեկավար:
2020 թվականից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ:
2021 թվականի փետրվարի 10-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն։