Նորություններ

04.06.2020

ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոտնօրեն է նշանակվել Միխայիլ Չերեկաևը

Միխայիլ Վասիլիի Չերեկաևը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 20-ին։ Ավարտել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման և առևտրի նախարարության Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան «Տնտեսագետ՝ օտար լեզվի իմացությամբ» մասնագիտությամբ։ 

2003-ից մինչև 2014 թվականը աշխատել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունում, որտեղ ճանապարհ է անցել 1-ին կարգի մասնագետից մինչև բաժնի պետ։ Զբաղվել է սակագնային կարգավորման, արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման հարցերով, մասնակցել է առևտրային, այդ թվում՝ ԱՀԿ-ին միանալու շուրջ բանակցություններում։

2014-2016 թվականներին եղել է «Արտաքին առևտրային գործունեության հարցերով տեղեկատվավերլուծական կենտրոն» ԻՈԱԿ-ի տնօրենի առևտրային քաղաքականության գծով տեղակալը։

2016 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմում։ Համակարգել է «Միջազգային կոոպերացիա և արտահանում» ազգային նախագծի իրականացումը։

Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։