Լեոնիդ Նիկոլայի Սոկոլովը ծնվել է 1960 թվականին Ղազախստանի Սեմիպալատինսկի մարզի Այագուզ քաղաքում։
1984 թվականին ավարտել է Լիպեցկի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ավտոմեքենաներ և ավտոմոբիլային տնտեսություն մասնագիտությամբ։ 2007 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան «իրավաբանություն» մասնագիտությամբ։
Ունի ավտոտրանսպորտի, քաղաքային տրանսպորտի կառավարման ոլորտում, Ռուսաստանի նախարարություններում և գերատեսչություններում աշխատանքի մեծ փորձ:
2006-2015 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ավտոմոբիլային և քաղաքային մարդատար տրանսպորտի ոլորտի պետական քաղաքականության վարչության բաժնի պետ։
2015-2021 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտային քաղաքականության բաժնի պետ։
2025 թվականի հունվարի 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փոխտնօրենի պաշտոնին։