Նորություններ

24.07.2024

ԵՏՀ իրավական վարչության փոխտնօրեն է նշանակվել Ալեքսանդր Բասալիգան

Ալեքսանդր Եվգենիի Բասալիգան ծնվել է 1986 թվականին Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Սոլիգորսկ քաղաքում։

Ավարտել է Բելառուսի պետական համալսարանը (մասնագիտությունը՝ միջազգային իրավունք) և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան (ազգային տնտեսության պետական կառավարում):

2010-2024 թվականների աշխատանքային գործունեությունը կապված էր Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հետ, որտեղ Ալեքսանդր Բասալիգան ճանապարհ է անցել առաջին կարգի մասնագետից մինչև միջազգային համագործակցության բաժնի ղեկավար։

2012-2014 թվականներին փորձագիտական մակարդակով ապահովում էր ԵԱՏՄ մասին պայմանագրի գործառական մասի նախապատրաստման գործում կառավարման պետական մարմինների համակարգումը։

Աշխատանքային բարձր արդյունքների հասնելու համար բազմիցս խրախուսվել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության, պետական այլ մարմինների և կազմակերպությունների կողմից։

2024 թվականի հուլիսի 22-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության փոխտնօրենի պաշտոնում։