ԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ
Հավատարմագրում
2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին
պայմանագրին համապատասխան, հավատարմագրումը հավատարմագրման մարմնի կողմից
համապատասխանության գնահատման մարմնի (այդ թվում՝ հավաստագրման մարմնի, փորձարկման
լաբորատորիայի (կենտրոնի))՝ համապատասխանության գնահատման որոշակի բնագավառում
աշխատանքներ կատարելու իրավասության պաշտոնական ճանաչումն է:
Անդամ պետությունները փոխադարձ ճանաչում են համապատասխանության գնահատման
մարմինների (այդ թվում՝ հավաստագրման մարմինների, փորձարկման լաբորատորիաների
(կենտրոնների)) հավատարմագրումը անդամ պետությունների հավատարմագրման ազգային
համակարգերում՝ հավատարմագրման մարմինների կողմից 2014 թվականի մայիսի 29-ի՝
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 54-րդ հոդվածի դրույթների
կատարման ժամանակ:
Անդամ պետություններն իրականացնում են
հավատարմագրման բնագավառի օրենսդրության ներդաշնակեցում հետևյալի միջոցով.
*հավատարմագրման բնագավառում կանոնների
ընդունման՝ միջազգային ստանդարտների և միջազգային ու տարածաշրջանային
հավատարմագրման կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի հիման վրա.
*միջազգային ստանդարտների հիման վրա
մշակված՝ հավատարմագրման բնագավառի միջպետական ստանդարտների կիրառման.
*միջլաբորատոր համեմատական փորձարկումների
(միջլաբորատոր համեմատումների) իրականացման ապահովման ու կազմակերպման.
*տեղեկատվության բացության,
անհատույց ու ժամանակին լինելու հիման վրա հավատարմագրման բնագավառի
տեղեկատվության փոխանակում:
Միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների մրցակցություն
թույլ չտալու համար մեկ անդամ պետության համապատասխանության գնահատման մարմինը
հավատարմագրման նպատակով դիմում է այն անդամ պետության հավատարմագրման մարմնին,
որի տարածքում այն գրանցված է որպես իրավաբանական անձ:
![]()
Միության շրջանակներում գործում է հավաստագրման մարմինների և փորձարկման
լաբորատորիաների (կենտրոնների) միասնական գրանցամատյան: Միասնական գրանցամատյանը
բաղկացած է ազգային մասերից, որոնց ձևավորումն ու վարումն ապահովում են Միության
անդամ պետությունների լիազորված մարմինները:
Հավաստագրման մարմինը կամ լաբորատորիան Միասնական գրանցամատյանում ներառելն
իրականացվում է Միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ Մաքսայինմիության Հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 10-ի № 319 որոշմամբ հաստատված կարգինհամապատասխան:
Պետական վերահսկողություն (հսկողություն)
2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին
պայմանագրին համապատասխան, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների
պահպանման պետական վերահսկողությունը (հսկողությունը) իրականացվում է անդամ
պետությունների օրենսդրության սահմանած կարգով:
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական
վերահսկողության (հսկողության) բնագավառում անդամ պետությունների օրենսդրության
ներդաշնակեցման սկզբունքներն ու մոտեցումները որոշվում են Միության շրջանակներում
միջազգային պայմանագրով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է տեխնիկական
կանոնակարգերի իրագործման մասով Հանձնաժողովի որոշումները անդամ պետությունների
կատարման մշտադիտարկումն ու վերլուծությունը և Միության տեխնիկական կանոնակարգերի
պահանջների պահպանման պետական վերահսկողության (հսկողության) արդյունավետության
բարձրացման առաջարկների նախապատրաստումը: