Կոմիտեի հիմնական խնդիրը՝ առաջարկությունների նախապատրաստումն է, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ, հետևյալ հարցերով
Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներում ձեռնարկատիրության և
ներդրումային գործունեության ոլորտում ներդաշնակեցված քաղաքականության ձևավորում և իրագործում
ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ավելորդ վարչական արգելքների վերացում
Բիզնես կլիմայի բարելավում, ներառյալ՝ ներդրումային գործունեությունը և ծառայությունների փոխադարձ առևտուրը
Կոմիտեի գործող կազմը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի29-ի N 110 որոշմամբ։ Կոմիտեի կազմը ձևավորվել է Եվրասիական տնտեսական միության գործադիր իշխանության մարմինների, ձեռնարկատերերի ընկերակցությունների, առևտրաարդյունաբերական պալատների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է Կոմիտեի 7 անդամով, Բելառուսի Հանրապետությունը՝ 14, Ղազախստանի Հանրապետությունը՝ 16, Ղրղզստանի Հանրապետությունը՝ 7, Ռուսաստանի Դաշնությունը՝ 20 անդամով։
Ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նախագահն է տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Մեկեշևիչ Ժակսիլիկովը։
Նյութեր փոխադարձ առևտրի և ներդրումային գործունեության ոլորտում ավելորդ արգելքների վերացման հարցերով ենթակոմիտե (կազմը);
արտաքին առևտրային ոլորտում ավելորդ արգելքների վերացման հարցերով ենթակոմիտե (կազմը).
Կոմիտեին առընթեր ստեղծվել են փորձագիտական խմբեր՝
եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների զարգացման ազգային ինստիտուտների փոխգործակցության հարցերով (կազմը);
եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետական մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման հարցերով (կազմը).