Ներքին շուկայի ռազմավարական զարգացման բաժին

Հեռ.՝ + 7 (495) 669-24-00

Սլոբոդչուկ Տիմուր Ալեքսանդրի՝ բաԺնի վարիչ, լր. 58-44

Բուրնուսուզյան Մերգեն Արամի՝ խորհրդական, լր. 58-53
Գալստյան Նունե Արտակի խորհրդատու, լր. 58-55  
Կարիմովա Ալինա Ֆանիլի՝ խորհրդատու, լր. 51-33  


Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է ներքին շուկայի գործունեության ոլորտի ռազմավարական բնույթի փաստաթղթերի մշակում.
2) իրականացնում է ներքին շուկայի գործունեության համակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի նախապատրաստում.
3) իրականացնում է ներքին շուկայի գործունեության համակարգային խնդիրների լուծման առաջարկների և համալիր միջոցների մշակում.
4) իրականացնում է խոչընդոտների հետ աշխատանքի հիմքերի մեթոդաբանական մշակում.
5) իրականացնում է Միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման աշխատանքները կանոնակարգող մարմինների ակտերի նախագծերի և դրանց կատարելագործման առաջարկների նախապատրաստում.
6) մասնակցում է տեղեկատվական պորտալի զարգացման և օպտիմալացման աշխատանքներին.
7) իրականացնում է ներքին շուկայի գործունեության շրջանակներում անդամ պետությունների կողմից արգելքների և սահմանափակումների վերացման աշխատանքների արդյունքների վերաբերյալ տարեկան վերլուծական զեկույցների նախապատրաստում.
8) նախապատրաստում է տեղեկանքներ, հիմնավորումներ և այլ վերլուծական նյութեր միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Հանձնաժողովի որոշումների նախագծերի, ինչպես նաև իր իրավասության շրջանակներում այլ հարցերի վերաբերյալ.
9) անհրաժեշտության դեպքում մասնակցում է բաժնի իրավասությանը վերապահված հարցերով Հանձնաժողովի աշխատանքային և փորձագիտական խմբերի, խորհրդատվական մարմինների նիստերին: