1. Ի՞նչ ուղղություններ է ընգրկում մտավոր սեփականության ոլորտը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի «Մտավոր սեփականություն» XXIII բաժնին համապատասխան, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

1)  գիտական և նորարարական զարգացմանն աջակցություն

2) Մտավոր սեփականության օբյեկտների առևտրայնացման և օգտագործման մեխանիզմների կատարելագործում,

3) անդամ պետությունների հեղինակային իրավունքի և հարակից իրավունքերի իրավատերերի համար բարենպաստ պայմանների տրամադրում,

2) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման վայրերի տեղանունների գրանցման համակարգի ներդրում,

5) Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովում, այդ թվում Համացանցում,

6) Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ մաքսային պաշտպանության ապահովում, այդ թվում` անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյան վարելու միջոցով,

7) Կեղծվող արտադրանքի շրջանառության կանխարգելմանն ու կանխմանն ուղղված համակարգված միջոցների իրականացում:


2. Եվրասիական տնտեսական միության մտավոր սեփականության ոլորտում արդյոք նախատեսվա՞ծ են ազգային և առավել բարենպաստության ռեժիմներ:

Այո, նախատեսված են:

Մեկ անդամ պետության անձանց մյուս անդամ պետության տարածքում տրամադրվում է ազգային ռեժիմ այն մասով, ինչը վերաբերում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական ռեժիմին: Անդամ պետության օրեսնդրությամբ կարող են նախատեսվել ազգային ռեժիմից բացառություններ դատական և վարչական ընթացակարգերի նկատմամբ, ներառյալ նամակագրության համար հասցեի նշումը և ներկայացուցչի նշանակումը:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ կարող են նախատեսել նորմեր, որոնք ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան դա նախատեսված է անդամ պետությունների կողմից օգտագործվող միջազգային իրավական ակտերում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում և ակտերում:


3. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հանձնաժողովը մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական բազայի կատարելագործան ուղղությամբ: Արդյոք տվյալ հարցի շուրջ հաշվի առնվո՞ւմ է միջազգային փորձը:

Մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական բազայի կատարելագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտական հիմունքով իրականացնում է նշված ոլորտում միջազգային իրավունքում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրություններում կատարված փոփոխությունների մշտադիտարկում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նաև իր ջանքերն ուղղում է մտավոր սեփականության շրջանառությանն առնչվող հնարավոր բացասական միտումների խելամիտ, համակողմանի ուսումնասիրությանը` Եվրսական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցներ մշակելու նպատակով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիրազորված մարմինների հետ իրականացնում է մշտական փոխգործակցություն, ինչպես նաև միջազգային համագործակցություն, այդ թվում միջազգային կազմակերպությունների, երրորդ երկրների ներկայացուցիչների հետ` նորմաստեղծ գործունեության մեջ կիրառության համար փորձի և բաց տեղեկատվության փոխանակման նպատակով:

Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաջողությամբ համագործակցում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Մտավոր սեփականության Եվրոպական միության գերատեսչության (EUIPO), Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ), ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ: Դրանց թվում են` Եվրոպական միության ներկայացուցչությունը Ռուսաստանում, Ֆրանսիայի դեսպանատունը Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նախանգների դեսպանատունը Ռուսաստանի Դաշնությունում, Արտաքին առևտրի զարգացման ճապոնական կազմակերպության  (JETRO) ներկայացուցչությունը և այլն:

2014 թվականից Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ունի ՄՏՀԿ մշտական դիտորդի կարգավիճակ:

Ներկայումս իրականացվում է Եվրասիական արտոնագրային կազմակերպության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստություն:

Միջազգային կապերի իրականացման ընթացքում ստացված փորձը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կիրառում է մտավոր  սեփականության ոլորտում միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ տարվող աշխատանքի շրջանակներում:


4.  Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արդյոք կօրինականացվի՞ «զուգահեռ ներմուծումը»

Եվրասիական տնտեսական միության տարածքում ամրագրված է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքը: Սա որոշված է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների շարժի ազատությունը ենթադրում է, որ անդամ պետությունների տարածքում պետք է գործի իրավունքի սպառման միասնական սկզբունք:

Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի փոփոխության նպատակահարմարության հարցն ու «զուգահեռ ներմուծման» օրինականացման հնարավորությունը բավականին վաղուց ենք քննարկվում:

2014 հունիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից ստեղծվել է Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի հետագա կիրառության վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խումբ, որը գլխավորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ, Նախարար Տիմուր Մուրատովիչ Սուլեյմենովը:

Խմբի կազմում ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիրազորված մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով մասնագետների լայն շրջանակ:

Իրավիճակի զարգացման տարատեսակ տարբերակներ դիտարկած Աշխատանքային խմբի եզրակացությունների հիման վրա 2016 թվականի ապրիլի 13-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ընդունվել է Միության մասին պայմանագիրը նորմերով լրացնող արձանագրության նախագծի մշակման մասին կարգադրություն, որոնք Եվրասիական միջկառավարական խորհրդին վերապահում են լիազորություններ՝ առանձին ապրանքատեսակների նկատմամբ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառումից բացառումներ կիրառելու համար:

Նման փաստաթղթի ընդունման դեպքում առանձին ապրանքատեսակների համար կթույլատրվի «զուգահեռ ներմուծում»:

Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի մշակումը:


5. Ինչպե՞ս պաշտպանել ապրանքային նշանը Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում կեղծվող ապրանքների ներմուծումը կանխելու համար:

Կեղծվող ապրանքների ներմուծումը կանխարգելելու նպատակով նպատակահարմար է ապրանքային նշանը գրանցել մտավոր սեականության օբյեկտների ազգային մաքսային գրանցամատյաններում:

Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հետ կապված ընթացակարգերը պարզեցնելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեական միության անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է նորմատիվ իրավական բազայի ձևավորում` Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործունեությունը ապահովելու նպատակով: Ներկայումս տվյլալ հարցը կարգավորող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև միջազգային իրավունքի նախագիծն անցնում է դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր:

6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրում մաքսային վերահսկողության բացակայության պատճառով մտավոր սեփականության իրավուքնների խախտումները ավելի հաճախ անդրսահմանային բնույթ են կրում: Ինչ է արվում դրան հակազդելու համար:

2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների կողմից ստորագրվեց  մտավոր սեփականության օբեյտկների նկատմամբ իրավուքնների պաշտպանության գործողությունների համակարգման մասին պայմանագիրը, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների գործողությունների համակարգմանը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելման, բացահայտման, խափանման և հետաքննության ուղղությամբ:

Ի զարգացումն այդ Պայմանագրի, իրականացվում է Կանոնակագի մշակում, որը կսահմանի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվակաան փոխգործակցության և անդրսահմանային բնույթ կրող խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ հարցումների իրականացման կանոնները:


7. Ի՞նչ եղանակով են միատեսակացվում Եվրասիական տենտեսական միությունում հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կարգավորման մոտեցումները

Կոլեկտիվ հիմունքներով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման միատեսակացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մշակել է Կոլեկտիվ հիմունքներով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրի նախագիծը:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է կոլեկտիվ կառավարման նկատմամբ միասնական կարգավորում՝ հավաքված վարձատրությունից համապատասխան կազմակերպությունների (ԻԿԿԿ) կողմից պահումների սահմանաչափի և իրավական ռեժիմի սահմանման, ԻԿԿԿ հաշվետվողականության և հանրային հաշվետվության, վարձատրության հավաքման, բաշխման ու իրավատերերին վճարման մեխանիզմի պարտադիր աուդիտի մասով:

Համաձայնագրի նախագծում նաև նախատեսված է ազգային օրենսդրությունում պատասխանատվության սահմանում  օգտատերերի կամ ԻԿԿԿ կողմից առանց իրավատիրոջ համաձայնության հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համար:


8.  Ինչո՞վ է տարբերվում ապրանքային նշանը Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանից

Ապրանքային նշանին առանձին վերցրած պետության տարածքում տրամադրվում է իրավական պահպանություն` ազգային արտոնագրային գերատեսչությունում պետական գրանցման հիման վրա:

Օրինակ, ապրանքային նշանին կարող է տրամադրվել իրավական պահպանություն Ռուսաստանի Դաշնության տարածքում Մտավոր սեփականության դաշնային ծառայությունում (Ռոսպատենտ) պետական գրանցման միջոցով:

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանին տրամադրվում է իրավական պահպանություն Եվրասիական տնտեսական միության միաժամանակ բոլոր անդամ պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) տարածքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ցանկացած ազգային արտոնագրային գերատեսչությունում մեկ հայտի տրման միջոցով:


9. Ինչ իրավունքներ ունի Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի իրավատերը

Եվրասիական տնտեսական միության միասեռ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի իրավատերը անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ունի Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանն օգտագործելու և այդ բացառիկ իրավունքը տնօրինելու բացառիկ իրավունք, ինչպես նաև այդ ապրանքային նշանի կամ այնպիսի նշանների օգտագործումը այլ անձանց արգելելու իրավունք, որոնք ունեն շփոթության աստիճանի նմանություն:


10.  Մտավոր գործունեության ինչպիսի արդյունքները կարող են գրանցվել որպես գյուտ` համաձայն մտավո սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որպես գյուտ պահպանվում են ցանկացած ոլորտի տեխնիկական լուծումներ, որոնք վերաբերում են արտադրանքին (համակարգին, նյութին), եղանակին (նյունութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտների նկատմամբ գործողությունների իրականացման գործընթացին), ինչպես նաև նոր ապրանքների կամ նոր նշանակության միջոցների կամ որոշակի նշանակության նոր ապրանքի օգտագործմանը:


11. Որքա՞ն է արտոնագրային իրավունքի օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համապատասխան գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կազմում է առնվազն 20 տարի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների համար` առնվազն 5 տարի:

Եվրասական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կազմում է 20 տարի:

Օգտակար մոդելների նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում կազմում է 10 դարի, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում` 5 տարի:

Արդյունաբերական նմուշների նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում կազմում է 15 տարի, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում` 10 տարի, Ռուսաստանի Դաշնությունում` 5 տարի:


12. Եվրասիական տնտեսական միությունում գոյություն ունի՞ արդյոք Մտավոր սեփականության ռազմավարություն Եթե այո, ապա ինչ հիմնադրույթներ է այն պարունակում:

Ներկայումս Եվրասական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ ռազմավարական պլանավորման ոլորտի գիտական մասնագետների ներգրավմամբ իրականացվում է Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության պահպանության, պաշտպանության և օգտագործման ռազմավարության նախագծի մշակումը:

Ռազմավարության նախագիծը պարունակում է հիմնադրույթներ, որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության ինտեգրացված համակարգի ձևավորմանը` գիտական, գյուտարարական, նորարարական և ստեղծագործական գործունեության ակտիվացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացման նպատակով:

Մոտ ժամանակներս նշված նախագիծը կներկայացվի հանրությանը` շահագրգիռ անձանցից համապատասխան առաջարկներ ստանալու նպատակով:


13.  Ի՞նչ արդյունքների է ծրագրվում հասնել Եվրասիական տնտեսական միությունում Մտավոր սեփականության ռազմավարության իրականացման ընթացքում

Ենթադրվում է, որ Ռազմավարության իրագործման հիմնական արդյունքը կլինի մտավոր սեփականության հաջողությամբ զարգացող եվրասիական շուկայի ձևավորումը, որը կապահովի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների նորարարական բաղադրիչի արդյունավետ զարգացումը, ինչպես նաև կապահովվի դրանց մրցունակության պատշաճ մակարդակը:

Ռազմավարության իրականացումը էականորեն կընդլայնի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցությունը, թույլ կտա պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության տարածքում մտավո սեփականության օբյեկտների անարգել շրջանառության համար: