Լիլիա Վասիլիի Շչուր-Տրուխանովիչը 2001 թվականին ավարտել է Մոսկվայի բաց սոցիալական համալսարանը՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ։
2012 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական առևտրատնտեսական համալսարանի մագիստրատուրան՝ «իրավագիտույուն» («միջազգային իրավունք և Եվրոպական միության իրավունք») մասնագիտությամբ, իսկ 2016 թվականին՝ Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ մագիստրատուրան՝ «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ:
Տնտեսագիտության թեկնածու է։
1995-2000 թվականներին աշխատել է առևտրային հատվածի կազմակերպություններում:
2001-2008 թվականներին աշխատել է խորհրդատվական, հրատարակչական, գիտահետազոտական կազմակերպություններում՝ զբաղեցնելով փորձագետի, գլխավոր խմբագրի, ավագ գիտաշխատողի պաշտոններ:
2008-2009 թվականներին՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներքին առևտրի կարգավորման վարչության փոխտնօրեն:
2010-2012 թվականներին՝ «Տնտեսության և իրավունքի ոլորտի հետազոտությունների կենտրոն» ԻՈԱԿ տնօրեն:
2012-2016 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության փոխտնօրեն։
2016-2017 թվականներին՝ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության վարչությունում նախագծերի ղեկավար, Ռուսաստանի վենչուրային ընկերության իրավական փորձաքննության և նորմաստեղծ աշխատանքների վարչության տնօրեն:
2017-2024 թվականներին՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կարգավորման վարչության փոխտնօրեն, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կարգավորման վարչության տնօրեն։
2024 թվականի նոյեմբերի 12-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության տնօրեն։