Բարսեղյան Գոհար Աշոտի

Բարսեղյան Գոհար Աշոտի
Կենսագրություն

Ծնվել է Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետություն:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ բակալավրի կոչում (2007 թվականին) և «միջազգային իրավունք» մասնագիտությամբ մագիստրոսի կոչում (2009 թվականին):

2011 թվականին ավարտել է Վիեննայի (Ավստրիա) դիվանագիտական ակադեմիան։

2009-2014 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում։ Եղել է հայ-ռուսական հարաբերությունների համակարգման պատասխանատուն և ընդգրկված էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերով աշխատանքային խմբում։

2014-2015 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության փոխտնօրեն։

2015-2016 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում որպես խորհրդական, որտեղ պատասխանատու է եղել ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության փոխգործակցության աշխատանքների համակարգման համար։

2016-2017 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի օգնական, ԵԱՏՄ հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող:

2017-2020 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության փոխտնօրեն։

2020-2024 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար: