Նորություններ

16.12.2022

Դեկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերի փոփոխությունները

Փոփոխությունները նախատեսում են՝

- հացաբուլկեղենի և մակարոնեղենի, թեյի արտադրանքի, հացաթխման ալյուրի նույնականացման միասնական մոտեցումների միջպետական և ազգային ստանդարտներով ցանկերի լրացում, ինչպես նաև լրացում միջպետական ստանդարտներով և մեթոդիկաներով, որոնք կիրառվում են հետազոտությունների համար սննդամթերքում ախտածին միկրոօրգանիզմների, բոտուլինային տոքսինների, միկոտոքսինների և հակաբիոտիկների որոշման մեթոդների վերաբերյալ տեխկանոնակարգի պահանջներին կարգավորման օբյեկտների համապատասխանությունը գնահատելիս,

- արդիականացված խմբագրությամբ ստանդարտների և մեթոդիկաների (այդ թվում՝ միջպետական ստանդարտների, Ղրղզստանի Հանրապետության ազգային ստանդարտների, չափումներ կատարելու մեթոդիկաների) ներկայացում,

– որոշ դիրքերի բացառում՝ կիրառման ժամկետների վերաբերյալ սահմանված սահմանափակումների կապակցությամբ (այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային ստանդարտների՝ դրանց գործողության ժամկետը սպառվելու և ներկայումս միջպետական ստանդարտների առկայության կապակցությամբ):

Տեղեկանք

«Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) ստանդարտների ցանկերի փոփոխությունները կատարվել են Հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի հունիսի 14-ի № 93 և 2022 թվականի սեպտեմբերի 6-ի № 122 որոշումներով։