Նորություններ

27.06.2023

Արդիականացվել է փոխադրման և օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգի ստանդարտների ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է Եվրասիական տնտեսական միության «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկի փոփոխությունները:

Փոփոխությունները նախապատրաստվել են նշված տեխկանոնակարգի կիրառման ոլորտում համապատասխան ստանդարտների ընդունման, թարմացման և չեղարկման մշտադիտարկման արդյունքներով։ 

Ընդունված որոշումը կօգնի բարձրացնել արտադրանքի ցուցանիշների չափման արդյունքների հավաստիությունը հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ատեստավորված մեթոդիկաներ պարունակող նոր կամ թարմացված ստանդարտների կիրառման հաշվին:

Փոխարինվող ստանդարտների համար սահմանվել է դրանց կիրառման անցումային շրջան։

Ստանդարտների ցանկերի արդիականացումն ուղղված է ստանդարտների արդիական տարբերակների կիրառման պայմանների ստեղծմանը և ազգային ստանդարտներից միջպետական ստանդարտների պլանաչափ անցմանը: