ԵԱՏՄ-ի էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը։ Սեպտեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությաբ Նուր-Սուլթան քաղաքում տեղի են ունեցել բանակցություններ։
Արզիբեկ Կոժոշևը նշել է ընդհանուր էներգետիկ շուկաների չկարգավորված մնացած հարցերի համատեղ քննարկման և փոխընդունելի լուծումների մշակման անհրաժեշտությունը։ «Ընդ որում, չափազանց կարևոր է պահպանել եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը», - նշել է նա։
Նախարարները առարկայորեն քննարկել են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում միջպետական փոխադրումների հարցը, որի կարևորությունը պայմանավորված է նավթի և նավթամթերքի անդրսահմանային փոխադրումների առանձնահատկություններով, որը հատկապես արդիական է Հայաստանի Հանրապետության համար, որը չունի ընդհանուր սահմաններ Միության անդամ մյուս պետությունների հետ։
Բացի այդ, նախարարները շարունակել են քննարկել Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման սկզբունքային հարցերը՝ կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից գազի վերաբերյալ հաշվարկների դեպքում ազգային արժույթների կիրառման , Միության ընդհանուր գազի շուկայի շրջանակներում կամավոր հիմունքներով «վերցրու կամ վճարիր», «փոխադրիր կամ վճարիր» սկզնունքների կիրառման հնարավորությամբ, գազի սեփական պաշարների առաջնահերթ օգտագործման, ինչպես նաև փաստաթղթաշրջանառություն վարելու հետ։
Բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել առևտրային հարթակների (օպերատորների) ընտրության հարցի շուրջ, որոնց կվստահվի էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով և մեկ օր առաջ։
Խորհրդակցությունն անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Մոսկվայում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նավթի և գազի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախապատրաստման հարցերը, ինչպես նաև որոշել էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի օպերատորներին:
Այցի ընթացքում նաև Արզիբեկ Կոժոշևը և Էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին այցելել են «Էլեկտրաէներգիայի և հզորության շուկայի ղազախստանյան օպերատոր» բաժնետիրական ընկերություն, որտեղ ծանոթացել են Ղազախստանում էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման սկզբունքներին։ Առևտրային այս հարթակն առաջարկվել է հանրապետության կողմից՝ որպես ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում կենտրոնացված առևտրի օպերատորի։