Նորություններ

28.11.2024

Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն և Թունիսը կուսումնասիրեն ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը»

Նոյեմբերի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Թունիսի Հանրապետության առևտրի և արտահանման զարգացման նախարար Սամիր Աբիդի հետ։

«Եվրասիական տնտեսական միությունը մեծ ուշադրություն է դարձնում Աֆրիկայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և հեռանկարներ է տեսնում տարածաշրջանի պրեֆերենցիալ առևտրային ռեժիմ սահմանած երկրների թվի ընդլայնման մեջ։ Մենք Թունիսի Հանրապետությունը համարում ենք մեր առաջնահերթ գործընկերներից մեկը՝ հատուկ նշանակություն տալով մեր պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը»,- նշել է Անդրեյ Սլեպնևը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կողմերը պայմանավորվել են նախաձեռնել համատեղ հետազոտական խմբի ձևավորման գործընթաց ԵԱՏՄ և Թունիսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրելու համար։

Ներկայումս ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ է վարում ևս մեկ աֆրիկյան երկրի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ։ Այսօրվա դրությամբ անցկացվել է վեց բանակցային փուլ։