Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Անդրեյ Սլեպնևը և Նենադ Պոպովիչը քննարկել են ԵԱՏՄ և Սերբիայի միջև Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստն անցկացնելու հարցը
Անդրեյ Սլեպնևը և Նենադ Պոպովիչը քննարկել են ԵԱՏՄ և Սերբիայի միջև Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստն անցկացնելու հարցը
10.09.2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Սերբիայի Հանրապետության կառավարության նախարար, Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման պատասխանատու Նենադ Պոպովիչի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ և Սերբիայի միջև Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման պլանները:
Նենադ Պոպովիչը Անդրեյ Սլեպնևին տեղեկացրել է, որ նշանակվել է Համաձայնագրի իրականացման աշխատանքային մարմնի՝ Համատեղ կոմիտեի համանախագահը՝ սերբական կողմից: ԵՏՀ առևտրի նախարարը գլխավորում է նշված կոմիտեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների կողմից: Զրուցակիցները քննարկել են ընթացիկ տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին կոմիտեի առաջին նիստն անցկացնելու հնարավորությունը: