Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6976
18 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Հուլիսի 17-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ տիկին Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Արզիբեկ Կոժոշևը շնորհակալություն է հայտնել ակտիվ և հետևողական գործունեության համար, որը Բարձր ներկայացուցչի գրասենյակն իրականացնում է ի շահ պետությունների խոցելի խմբերի համար, ինչպես նաև կարևորել ՄԱԿ-ի ջանքերը տրանսպորտային կապվածության ոլորտի միջազգային օրակարգի առաջմղման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կայուն տրանսպորտի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնման գեռակա հարցեր: Նախարարը նշել է, որ ԵՏՀ-ն առանցքային է համարում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման, ենթակառուցվածքային և վարչական արգելքների վերացման, ինչպես նաև լոգիստիկայի թվային փոխակերպման հարցերը: Հանդիպման ավարտին Արզիբեկ Կոժոշևը հույս է հայտնել, որ մտքերի կայացած փոխանակումը հիմք կդառնա ԵՏՀ-ի և Բարձր ներկայացուցչի գրասենյակի միջև երկարաժամկետ և կառուցողական համագործակցության համար: ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցչի գրասենյակը ստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2001 թվականին մի շարք խոցելի պետություններին աջակցելու նպատակով, որոնք եզակի հիմնախնդիրների են բախվում կայուն զարգացման նպատակներն իրագործելիս և միջազգային պարտավորությունները կատարելիս:
18 հուլիսի 2025
ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2025 թվականի ավարտը:
Հուլիսի 17-ին և 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովի նախագահությամբ կայացել են առերես փորձագիտական խորհրդակցություններ Եվրասիական տնտեսական միության գործադիր իշխանության մարմինների և բիզնեսի մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները: Մասնակիցները քննարկել են դեռ առկա տարաձայնությունները ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի համամիութենական կարգավորման առանձնահատկությունների, սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության սկզբունքների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման մոտեցումների, միասնական հայեցակարգային ապարատի հիմունքների, թվային ապրանքների շրջանառության պայմանների մասով: «Համաձայնագրի հիմնական նպատակը Միության ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի իրականացման ընդհանուր թափանցիկ կանոնների սահմանումն է: Սա թույլ կտա ապահովել ապրանքների և հարակից ծառայությունների ազատ տեղաշարժը, ինչը սրընթաց թվայնացման պայմաններում էական խթան կհանդիսանա մեր բոլոր երկրների տնտեսությունների աճի համար», — նշել է Ասկատ Բեկովը: Հաշվի առնելով հայացած խորհրդակցությունները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչև 2025 թվականի ավարտը: Համաձայնագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում, որը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ 2021 թվականին:
17 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է անցկացրել GEIDCO ղեկավարության հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Էներգահամակարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) գործադիր քարտուղար Չեն Չժիցզյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային էներգետիկ համագործակցության հետագա զարգացումը, կայուն տեխնոլոգիաների առաջմղումը և գլոբալ էներգետիկ անցման պայմաններում ռազմավարական գործընկերության ամրապնդումը: Անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ կլիմայական օրակարգը և կայուն էներգետիկ զարգացումը՝ ներառյալ էներգետիկ անցման արագացումը, էներգահամակարգերի թվայնացումը և ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը: «GEIDCO-ն էական ավանդ է կատարում մաքուր և վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի սրընթաց աճող գլոբալ պահանջարկի բավարարման գործում: Այս ջանքերն առանցքային դեր են կատարում ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նպատակի իրականացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի ստորագրումը, որում նախանշված են ԵԱՏՄ-ի մինչև 2045 թվականը կլիմայական քաղաքականության և ածխածնասակավ զարգացման ոլորտի նպատակները: Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ընդլայնել գործնական փոխգործակցությունը:
17 հուլիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կարգերի կատարելագործումը
Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին կից մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստում քննարկվել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կանոնների փոփոխությունների կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների մի շարք նախաձեռնություններ: Առաջարկվել է հրաժարվել ապրանքի ծագման մասին հավաստագրի պատճենի հակառակ կողմում դրա բնօրինակը մաքսային մարմնին ներկայացնելու պարտավորություն գրելու կամ տպելու մասին հայտարարատուին ներկայացվող պահանջից՝ նախատեսելով նման տեղեկությունների նշումը ապրանքների հայտարարագրում: Քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ «սկզբնական փաթեթավորում» հասկացություն սահմանելու նպատակահարմարության, մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ բացթողումը չեղարկելու մասին նշումներ կատարելու մասին: Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականին ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Խմբի գործունեության ոլորտը ներառում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ կապված ապրանքների հայտարարագրի լրացման ձևի և կարգի հետ:
17 հուլիսի 2025
Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեում քննարկել են ԵԱՏՄ մի շարք տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերի արդիականացումը
Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի 60-րդ նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների պլանի առնչությամբ ներկայացված առաջարկները, որոնց նպատակն է՝ մշակել տեխկանոնակարգերի առանձին պարտադիր պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության պակասող մեթոդիկաներ: Մշակման է ներկայացվել թռչնամսի և դրա վերամշակման արդյունքի մասին տեխկանոնակարգին առնչվող հետազոտությունների (չափումների) երկու մեթոդիկա: Դրանք ուղարկվել են թռչնի սպանդի մթերքում հորմոնալ և հորմոնանման նյութերի մնացորդների նկատմամբ վերահսկողության և թռչնամսի պաղեցված արտադրանքի պահպանման ընթացքում գոյացող հեղուկի զանգվածային մասի նորմավորման մասով ԵԱՏՄ ՏԿ 051/2021-ի «հետաձգված» նորմերի իրականացմանը: Առաջարկվել է նաև մշակել սննդամթերքում և ծխախոտային արտադրանքում կումարինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա «Սննդամթերքի, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» ՄՄ ՏԿ 029/2012 և «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներն ապահովելու համար: Նշված բոլոր աշխատանքները նախատեսվում է ներառել Հանձնաժողովի ԳՀԱ 2026-2027 թվականների պլանում: Նիստում հավանության են արժանացել Իոնացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող արտադրանքին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների արդիականացման առաջարկները: Մաքսային միության հանձնաժողովի 2010 թ. մայիսի 28-ի N 299 որոշմամբ հաստատված ՄՍՊ 2-րդ գլխի 11-րդ բաժնում կատարվելիք համապատասխան փոփոխությունների նախագիծը նախապատրաստվել է՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և նման արտադրանքին ներկայացվող գործող պահանջների վերլուծության արդյունքները, և ուղղված է, ի թիվս այլնի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին ներդաշնակեցմանը: Հավանություն են ստացել նաև երկու տեխկանոնակարգի՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) և Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման մայրուղային խողովակատարներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) ստանդարտների ցանկերի փոփոխությունները: Հաստատվել են նաև Խորհրդատվական կոմիտեին կից մի շարք թեմատիկ աշխատանքային խմբերի և ենթակոմիտեների արդիականացված կազմերը: Նիստի արդյունքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին շնորհակալություն է հայտնել Խորհրդատվական կոմիտեի անդամներին կարևոր հարցերի քննարկման նկատմամբ կառուցողական և ներգրավված մոտեցման համար, ընդգծել Միության տեխնիկական օրենսդրության ժամանակին և բազմակողմ ուսումնասիրություն կազմակերպելու համար այդ հարթակի կարևորությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ պրոֆիլային կարգավորողների և բիզնեսի միջև կոնսենսուսային լուծումների արդյունավետ մշակման ուղենիշը կպահպանվի:
16 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) ներկայացրել է «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» թեմայով զեկույցը: Ելույթը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԲՄՔՀ-2025) «Էներգետիկ անցման արագացումը գլոբալ Հարավում. աջակցություն կայուն տնտեսական աճին և ռազմավարական գործընկերությունների հաստատմանը» միջոցառման շրջանակներում: ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ 2017 թվականին աշխարհը թևակոխել է էներգետիկ անցման չորրորդ փուլ, որի շրջանակներում ակտիվորեն զարգանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, թվայնացումը, էներգախնայող տեխնոլոգիաները, ուժեղացվում են ածխածնազերծման գործընթացները: Այս պայմաններում կարևոր է էներգիայի թե ավանդական, թե վերականգնվող աղբյուրների հավասարակշռված զարգացումը: Միայն նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ էներգետիկ անվտանգությունը, կարծում է նախարարը: Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է «հնգյակի» երկրների բարձր էներգետիկ ներուժը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ աշխարհի գազի պաշարների 20%-ը, ածխի պաշարների 20%-ը, նավթի պաշարների 7%-ը և էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 5%-ը: Հատուկ անդրադարձ է կատարվել ինտեգրման նախաձեռնություններին՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, անդրսահմանային ենթակառուցվածքի զարգացումը և ԵԱՏՄ մասնակից երկրների կլիմայական օրակարգի համակարգումը: Գերակայությունների թվում նշվել են նաև փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և համատեղ նախագծերի համար բաց լինելը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաժողովի և Էներգահամագարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությանը (GEIDCO) կայուն էներգետիկայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար՝ նշելով GEIDCO-ի փորձի նկատմամբ գործնական հետաքրքրությունը:
15 հուլիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը»
Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին: «Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը: Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում:
15 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Ալի Համենեյիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Ալի Համենեիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ: «ԵԱՏՄ երկրները բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության զարգացման դրական դինամիկան, որի հիմքում դրված է փոխադարձ հարգանքը և տնտեսական շահը», — ասված է շնորհավորական նամակում: ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալի Համենեիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր նախանշված պլանների իրականացում՝ ի շահ Իրանի և նրա քաղաքացիների:
Ցուցադրել ավելին