Նորություններ

25.08.2022

Անդրեյ Սլեպնև. «Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա սեպտեմբերի վերջին Մոսկվայում»

Այս որոշումը համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարի և Իրանի արդյունաբերության, հանքավայրերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի աջակցության կազմակերպության ղեկաված Ալիրեզա Պեյմանպակի հանդիպման ընթացքում, որը կայացել է ԵՏՀ հարթակում:
Զրուցակիցները բարձր են գնահատել Իսլամական Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական համագործակցության ձեռքբերված մակարդակը:

Ալիրեզա Պեյմանպակը, մասնավորապես, նշել է, որ փոխադարձ առևտրի և Իրանի տարածքով «Հյուսիս - Հարավ» ուղղությամբ ապրանքների տարանցման աճն այս տարի կազմում է գրեթե 50%:

Անդրեյ Սլեպնևի կարծիքով, ներկա պայմաններում հատկապես կարևոր է ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու գործում զգալի առաջընթացը: «Վերջին ժամանակների առանցքային դրական իրադարձությունը «ռուբլի-ռիալ» արժութային զույգերի առևտրի մեկնարկն է», - ընգդգծել է նախարարը:
Կողմերը նախանշել են ապագա համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների հետագա ժամանակացույցը: «Ակնկալում ենք սակագնային մասով զգալի առաջընթաց, որը թույլ կտա մոտեցնել բանակցային գործընթացի վերջնական փուլը», - եզրափակեց Անդրեյ Սլեպնևը:

Տեղեկանք

2021 թվականի արդյունքներով ԵԱՏՄ և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականի համեմատ աճել է 73%-ով, գերազանցելով 5 մլրդ ԱՄՆ դոլարը: Ընդ որում, անդամ պետությունների արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ (1,65-ից մինչև 3,42 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումն ավելացել է 29%-ով (1,25-ից մինչև 1,6 մլրդ ԱՄՆ դոլար)։