Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի աշխատանքային այցը Աստանա, որի առանցքային իրադարձություններն են եղել հանդիպումները Ղազախստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի անդամ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի և առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակալիևի հետ։
«Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատում անցկացված միջոցառման շրջանակներում Անդրեյ Սլեպնևը պատասխանել է սակագնային և ոչ սակագնային կարգավորմանը, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշմանը, ինչպես նաև Միությունում ներքին առևտրին վերաբերող հարցերին։ Աշխատանքային հանդիպում է կայացել «Ատամեկեն» ՁԱՊ-ի նախագահ Ռայիմբեկ Բատալովի հետ։
Ղազախստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավարների հետ խորհրդակցությունները նվիրված են եղել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության արդիական օրակարգին։
«ԵԱՏՄ երկրների ղեկավարության հետ առերես հանդիպումները և բիզնեսի հետ կենդանի շփումը, անշուշտ, նպաստում են մեր ընդհանուր ինտեգրացիոն օրակարգի առաջմղմանը և ապահովում ձեռնարկատիրական համայնքի շահերը պատշաճորեն հաշվի առնելը», - այցի արդյունքում նշել է ԵՏՀ առևտրի նախարարը: