Կիրառվող միջոցի ժամկետը պետք է լրանա 2023 թվականի հունվարի 22-ին։ Սակայն ԵՏՀ Ներքին շուկայի պաշտպանության վարչության հասցեին դիմում է ստացվել հակագնագցման կրկնակի հետաքննություն անցկացնելու մասին։
Դիմումի մեջ ներկայացված տեղեկությունները թույլ են տվել նախնական եզրակացություններ անել ՉԺՀ-ից պոլիմերային ծածկույթով մետաղագլոցման արտադրանքի գնագցման ներմուծման հնարավոր շարունակության և Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսության ոլորտին վնաս պատճառելու մասին: Ինչպես նշել են ԵՏՀ առևտրային բլոկում, այս տարվա սեպտեմբերի 16-ին հայտը քննարկելուց հետո սկսվել է երկրորդ հակագնագցման հետաքննությունը։
ԵԱՏՄ նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում:
Տեղեկանք
ՉԺՀ-ից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող պոլիմերային ծածկույթով մետաղագլոցման արտադրանքի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի № 49 որոշմամբ։ Միջոցի գործողությունը երկարաձգվել է ԵՏՀ Կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի № 14 որոշմամբ։ Հակագնագցման մաքսատուրքի դրույքաչափերը ներկայումս կազմում են մաքսային արժեքի 6,98-ից մինչև 20,20%-ը՝ կախված արտադրող ձեռնարկությունից։