Նորություններ

15.11.2022 (Обновлено: 24.11.2022 11:54)

Արզիբեկ Կոժոշև. «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը նոր լոգիստիկայի առանցքային օղակն է»

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովի բացմանը, որը տեղի է ունենում նոյեմբերի 14-ից 17-ը Մոսկվայում։ Միջոցառման գործարար ծրագիրը սկսվել է «Ռուսաստանի տրանսպորտ. Աճի ռազմավարությունը նոր պայմաններում» խորագրով լիագումար քննարկմամբ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Միխայիլ Միշուստինի մասնակցությամբ։
Արզիբեկ Կոժոշևը արձանագրել է ներկայումս «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների ժամանակ դժվարությունների առկայությունը։ Միջանցքի ներուժի ամբողջական բացահայտմանը խոչընդոտում է միջանցքի առանձին երթուղիների վրա երկաթուղու անավարտ հատվածների առկայությունը, ինչպես նաև ցամաքային, նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքի նեղ հատվածները, որոնք խոչընդոտում են բեռնափոխադրումների զարգացմանը և դրանց ծավալների ավելացմանը։

Միաժամանակ, ԵԱՏՄ երկրներում հասկանում են, որ նման ուղղությունը հեռանկարային է, և գործողություններ են ձեռնարկում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը նոր լոգիստիկայի առանցքային օղակն է, կարծում է Արզիբեկ Կոժոշևը։ Այս ուղղության ներուժը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել՝ չնայած նման միջանցքի առավելություններին ու հնարավորություններին։

Քննարկման մասնակիցները քննարկել են ստեղծված տրանսպորտալոգիստիկ շղթաների վերակառուցումը և «Հյուսիս-Հարավ», «Արևելյան միջանցք» Ազով-Սև ծով ուղղության երթուղիներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: Բանախոսները քննարկել են նաև ոլորտի զարգացմանն համար անհրաժեշտ աջակցության միջոցները, ԵԱՏՄ երկրների կողմից արտադրվող տրանսպորտային տեխնիկայի ծավալների աճի և թվային նախագծերի հաշվին ռուսական տրանսպորտի մրցունակության բարձրացման խնդիրները։