Նորություններ

21.11.2024

Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է KAZLOGISTICS-ի ղեկավարի հետ

Նոյեմբերի 20-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի KAZLOGISTICS տրանսպորտի աշխատողների միության գլխավոր տնօրեն Կանատ Ալմագամբետովի հետ։ Հանդիպման մասնակից էր նաև ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Ռուսթան Ջենալինովը։

Քննարկվել են ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի, մուլտիմոդալ փոխադրումների զարգացման հարցեր՝ դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկների մշակմամբ։

«ԵԱՏՄ երկրների ազգային առանձնահատկությունների միավորումը և տրանսպորտի աշխատանքի լավագույն փորձի ներդրումը կօգնի սիներգետիկ արդյունքի հասնել և բացահայտել տրանսպորտային ոլորտի լրացուցիչ պաշարներ», - նշել է Արզիբեկ Կոժոշևը:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ ժամանակի առանցքային մարտահրավերներից է եվրասիական տարածքում հուսալի և անխափան գործող տրանսպորտալոգիստիկ համալիրի ստեղծումը, իդեալում՝ առանց խոչընդոտների և տեխնոլոգիական սահմանափակումների։

Արզիբեկ Կոժոշևն անդրադարձել է հոկտեմբերի 1-ին Երևանում՝ ԵՄԿԽ նիստում հաստատված ԵԱՏՄ երկրների տրանսպորտային քաղաքականության ոլորտի 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի գործնական իրականացման նպատակով Հանձնաժողովի ներուժը տրանսպորտային գերատեսչությունների, ընկերակցությունների, գիտական կազմակերպությունների և գործարար համայնքի հետ համատեղելու անհրաժեշտությանը:

«Այս փաստաթուղթը նշված ժամանակահատվածում ԵԱՏՄ տրանսպորտային համալիրի համապարփակ զարգացման հիմնական ծրագիրն է, որի իրականացումը մեծապես որոշում է դրա գործունեության հավասարակշռությունն ու կայունությունը»,- ասել է Արզիբեկ Կոժոշևը։

ԵՏՀ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է Հանձնաժողովի հարթակում ԵԱՏՄ երկրների երկաթուղային վարչակազմերի ղեկավարների համար երկխոսության հարթակ ստեղծել երկրների նախաձեռնությունների ավելի խոր ուսումնասիրության և համապատասխան առաջարկների մշակման նպատակով։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգի ստեղծմանն ուղղված համագործակցությունը շարունակելու մասին: