ԵՑՀ հիմնական նպատակներից է միասնական կրթական տարածքի ձևավորումը, Եվրասիական տնտեսական միության մարդկային և մտավոր կապիտալի զարգացումը։
Համաժողովի մասնակիցները ներկայացրել են ԵՑՀ զարգացման վերաբերյալ իրենց գաղափարները: Համաժողովին մասնակցել են ԵԱՏՄ երկրների առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, պետական կառույցների և գիտակրթական հանրության ներկայացուցիչներ։
Եվրասիական ցանցային համալսարանի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է ԵԱՏՄ երկրների առաջատար բուհերի ռեկտորների կողմից 2022 թվականի մայիսի 25-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵՑՀ նպատակն է կրթության ոլորտում առանց խոչընդոտների միջավայրի փուլային ձևավորումը։ Նախատեսվում է, որ ԵՑՀ-ն զբաղվելու է որակավորված կադրերի նախապատրաստմամբ՝ օգտագործելով հեռակա կրթական տեխնոլոգիաները, գիտական հետազոտությունների ու մշակումների կազմակերպմամբ, եվրասիական ինտեգրման արժեքների ոգով երիտասարդների անձնային աճի խթանմամբ և այլ ուղղություններով:
Եվրասիական ցանցային համալսարանը ձևավորվել է որպես գիտակրթական կոնսորցիում առանց իրավաբանական անձի կազմավորման։ ԵՑՀ կառուցվածքային ստորաբաժանումները ամրագրված են հուշագրի մասնակից հանդիսացող կոնկրետ բուհերին:
ԵՑՀ համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական կառավարման համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ստրոևը։