Նորություններ

30.10.2024

Արզիբեկ Կոժոշև. «Խոչընդոտների թիվը նվազեցնելով՝ մենք գնում ենք ԵԱՏՄ-ի միասնական տրանսպորտային տարածքի ստեղծման ուղղությամբ»

Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման մեխանիզմները, ինչպես նաև միջազգային փոխադրողների խնդրահարույց հարցերի ազդեցությունը ԵԱՏՄ զարգացման հեռանկարների վրա քննարկել են Բիկքեկում՝ «KyrgyzTransLogistic 2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում կայացած լիագումար քննարկման մասնակիցները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն իր ելույթի ընթացքում հիշեցրել է, որ «հիմնարար փոփոխությունների, նոր առևտրային շուկաների ստեղծման և տրանսպորտային միջանցքների վերափոխման պայմաններում հատկապես կարևոր են դառնում անխափան փոխադրումների և Մեծ Եվրասիայի կայուն տրանսպորտալոգիստիկ հիմնակմախքի ստեղծման հարցերը»:

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ համագործակցության արդյունավետության գնահատման առանցքային ասպեկտը Միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման աշխատանքներն են։

Ներկայումս ԵԱՏՄ-ում տրանսպորտի ոլորտում աշխատանքներն իրականացվում են հինգ սահմանափակման և մեկ բացառման մասով։ Դրանք, ի թիվս այլնի, վերաբերում են տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի զանգվածների, առանցքների բեռնվածքների և եզրաչափքերի անհամապատասխությանը. խոշորաչափ և ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ թույլտվությունների ձևակերպման կարգի տարբերություններին. ավիացիոն ծառայությունների պետական կարգավորման մոտեցումների տարբերություններին. անդամ պետությունների դրոշ կրող նավերի համար ներքին ջրային ուղիներով նավարկության փոխադարձ հասանելիության մեխանիզմի բացակայությանը։

«Նվազեցնելով տրանսպորտի երթևեկության ուղու խոչընդոտների թիվը՝ մենք աստիճանաբար շարժվում ենք միասնական տրանսպորտային տարածքի ստեղծման և ԵԱՏՄ տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ», — եզրափակել է Արզիբեկ Կոժոշևը։