Այս մասին Iran Air Show - 2022 Իրանի 11-րդ միջազգային աերոտիեզերական ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող «Ընդհանուր ավիացիայի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները» խորագրով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության պետի տեղակալ Միխայիլ Յուսովը:
«Անշուշտ, օգտակար է փորձի փոխանակումը այն երկրի ոլորտի փորձագետների հետ, որը տասնամյակներ շարունակ զբաղվում է ներմուծման փոխարինմամբ և մատակարարման ուղղությունների դիվերսիֆիկացմամբ: Այս փորձը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ պետությունների ավիաարտադրողների համար, որոնք բախվել են ընթացիկ աշխարհաքաղաքական պայմաններում իրենց գործունեությունը պլանավորելու դժվարին խնդրին», - ասել է Միխայիլ Յուսովը։
Իրանի պետական մարմինների և ավիացիոն ձեռնարկությունների ներկայացուցիչներին շատ էր հետաքրքրում Եվրասիական տնտեսական միության երկրներում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների ճանապարհային քարտեզի կատարման շրջանակներում Հանձնաժողովի աշխատանքի փորձը:
ԵՏՀ ներկայացուցչի խոսքով՝ այս փաստաթղթում առկա որոշ ուղղություններով աշխատանքը հնարավոր է երրորդ երկրների ներգրավմամբ։ Խոսքն առաջին հերթին այնպիսի գործիքի մասին է, ինչպիսին է այս տարվա հոկտեմբերին հաստատված «Քաղաքացիական ավիաշինություն» եվրասիական տեխնոլոգիական հարթակը:
Տեղեկանք
Iran Air Show Իրանի միջազգային աերոտիեզերական ցուցահանդեսը կանոնավոր անցկացվում է 2002 թվականից և հանդիսանում է առանցքային հարթակ միջազգային արդյունաբերական համագործակցության ընդլայնման համար, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների հետ:
Եվրասիական տնտեսական միության խոշորագույն ավիաարտադրողները ավանդաբար մասնակցություն են ունենում այս ավիասրահին: Նրանց թվում են «Միավորված ավիաշինական կորպորացիա» ՀԲԸ-ն, Ուլան Ուդեի ավիացիոն գործարանը, Կազանի ուղղաթիռների գործարանը, «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ն, «Միավորված շարժիչաշինական կորպորացիա» ԲԸ-ն, «Կոնցեռն ՎԿՕ «Ալմազ-Անտեյ», Պ.Ի. Բարանովի անվան ԱՇԿԻ-ն (Ավիացիոն շարժիչաշինության կենտրոնական ինստիտուտ), Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանը (ՈՒՔԱԳ) և այլն: