Նորություններ

17.11.2022

Բախիթ Սուլթանովը Պեկինում կայացած համաժողովի ընթացքում խոսել է ԵԱՏՄ շուկաներում արդար մրցակցության զարգացման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը տեսաձևաչափով մասնակցել է Պեկինում (ՉԺՀ) կայացած Արդար մրցակցության քաղաքականության միջազգային համաժողովին։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շուկայի կարգավորման պետական վարչության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Եվրամիության, ՏՀԶԿ-ի մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, մի շարք այլ միջազգային կազմակերպություններ, փորձագետներ և անդրազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին, Բախիթ Սուլթանովը նշել է, որ Չինաստանին հաջողվել է ռեկորդային սեղմ ժամկետներում ստեղծել ժամանակակից համապարփակ հակամենաշնորհային իրավունք և դրա կիրառման համակարգ։ Սա լավ օրինակ կարող է ծառայել Եվրասիական տնտեսական միության երկրների համար։

«Չինաստանում մրցակցության զարգացման համակարգը աստիճանաբար դառնում է լավագույն փորձի և փորձաքննության կարևորագույն աղբյուրը, որին մենք ուշադիր հետևում ենք, - ընդգծել է ԵՏՀ նախարարը։ - Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր հերթին մեծ ուշադրություն է դարձնում մեր Միության շուկաներում արդար մրցակցության ապահովման հարցերին, ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը»։

Բախիթ Սուլթանովը նշել է թվայնացման ոլորտում արդար մրցակցության պահպանման անհրաժեշտությունը։ ԵՏՀ նախարարի կարծիքով՝ թվային հարթակներն անփոխարինելի դեր են կատարում արտադրողների և սպառողների միջև կապեր հաստատելու գործում ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Սակայն, ունենալով «դռնապանի իշխանություն», նախադրյալներ են ստեղծում մենաշնորհային չարաշահումների համար։

 Նախարարը կարևորել է բիզնեսի մոտ «մրցակցային» գիտակցության ձևավորումը։ Որպես ձեռնարկատերերի հետ արդյունավետ փոխգործակցության օրինակ՝ Բախիթ Սուլթանովը նշել է հանրային ընդունարանների նիստերը, որոնք Հանձնաժողովի մրցակցային բլոկն անցկացնում է արդեն մի քանի տարի։ Հանդիպումներն ունեն հիբրիդային ձևաչափ և տեղի են ունենում ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց՝ թույլ տալով ներգրավել մեծ թվով մասնակիցների: Հանրային ընդունարանի առցանց անդամ դառնալու համար բավական է միանալ ԵՏՀ YouTube ալիքի հեռարձակմանը և հարցեր տալ։ 

Ըստ Բախիթ Սուլթանովի, բարեխիղճ մրցակցության մշակույթի ձևավորման ևս մեկ արդյունավետ գործիք է դարձել անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների ոլորտի գիտելիքների թեստավորման գործիքը, որը վերջերս է տեղադրվել ԵՏՀ կայքում:

«ԵՏՀ կայքի գլխավոր էջի «Մրցակցություն ԵԱՏՄ-ում՝ երկխոսություն բիզնեսի հետ» բաժնում մենք տեղադրել ենք մոդուլ՝ հարց և պատասխանի ինտերակտիվ ինտերֆեյս։ Նրա օգնությամբ ընկերությունների աշխատակիցները կարող են թեստավորել իրենց գիտելիքները ԵԱՏՄ մրցակցային օրենսդրության ոլորտում, ինչպես նաև գնահատել իրենց բիզնես վարքագծում հակամրցակցային պրակտիկայի նշանների առկայությունը», - եզրափակել է ԵՏՀ նախարարը։